Օգոստոս 31, 2023 10:26 Asia/Tehran
  • Սիոնիստները սպանել են երկու պաղեստինցի երիտասարդների

Երկու առանձին բախումների ժամանակ սիոնսիտ զինվորները սպանել են երկու երիտասարդ պաղեստինցիների:

Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական որոշ աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, որ Երուսաղեմ քաղաքի մետրոյի կայարանում սիոնիստ ավանաբնակ է վիրավորվել։

Եբրայալեզու աղբյուրները հայտնել են, որ   օկուպացված Երուսաղեմի Ալ-Մասարա շրջանում տեղի է ունեցել սառը զենքերով հարձակում:

Ըստ այդ աղբյուրների՝ օկուպացված Երուսաղեմում սիոնիստների վրա սառը զենքով հարձակման հետևանքով զոհեր չկան, իսկ իսրայելցի զինվորները կրակել են գործողությունն իրականացրած պաղեստինցի երիտասարդների վրա։

Սա պաղեստինցի երկրորդ երիտասարդն է, որին իսրայելցի զինվորները սպանել են՝ հակասիոնիստական գործողություններ իրականացնելու մեղադրանքով։

Եվս մեկ պաղեստինցի երիտասարդ սպանվել է չորեքշաբթի կեսօրին՝ ռեժիմի բանակի զինվորների կողմից Հորդանան գետի արեւմտյան ափի հարավում գտնվող Հեբրոն քաղաքի սիոնիստական Բեյթ Հաջայ բնակավայրի մոտ։

Սիոնիստական լրատվամիջոցները պաղեստինցի   երիտասարդի սպանությունն արդարացրել են՝ պնդելով, որ նա մտադիր է եղել իր մեքենայով վրաերթի ենթարկել սիոնիստներին։

 

Պիտակ