Օկուպացված Ղոդսում սիոնիստ զինվորականները վայրագ հարձակում են գործել պաղեստինցի կնոջ վրա
Պաղեստինյան աղբյուրները երեկ նկարներ են հրապարակել օկուպացված Ղոդսում սիոնիստ զինվորականների կողմից պաղեստինցի կնոջ վրա կատարված վայրագ հարձակման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Ալ-Մայադին հեռուստաընկերությունը, այդ նկարները ցույց են տալիս,որ Իսրայելցի օկուպանտ զինվորականներն Ալ-Աղսա մզկիթի մոտ պաղեստինցի կնոջը ծեծի ենթարկելուց հետո, ձերբակալել են նրան:
Զավթիչ ուժերը այս պաղեստինցի կնոջը մեղադրել են սառը զենքով հարձակվելու փորձ կատարելու մեջ։
Երբ պաղեստինցի աղոթարարները փորձել են օգնել այդ կնոջը, օկուպանտ զինվորները զենքերը ուղղել են նրանց վրա և թույլ չեն տվել մոտենալ նրան։
Այնուհետև օկուպանտ ուժերը փակել են նաև Ալ-Աղսա մզկիթի և Ղոդս քաղաքի հին հատվածի որոշ մուտքեր։
Այս պատկերների հրապարակումից հետո պաղեստինյան խմբերը, դատապարտելով սիոնիստների գործողությունները, պաղեստինցի ժողովրդին կոչ են արել առավելագույն ներկայություն ունենալ տարբեր ասպարեզներում՝ զավթիչների դեմ պայքարը շարունակելու համար։