Դեկտեմբեր 03, 2023 18:21 Asia/Tehran
  • Վերջին 24 ժամում Գազայում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի

ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի։

ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Սալամե Մաարուֆն ասել է,-«Վերջին 24 ժամվա ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմի օդային և հրետանային ծանր հարձակումների հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 700 մարդ»։

Նա հավելել է, որ ավելի քան 1,5 միլիոն մարդ   տեղահանման է ենթարկվել Գազայի հատվածում։ Հակառակ Սիոնիստական ​​ռեժիմի պնդումներին, Գազայում ոչ մի անվտանգ վայր չկա։

ՀԱՄԱՍ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ սիոնիստները Գազայում ամենուր հանցագործություններ են կատարում, եւ ոչ մի տարածք ապահով չէ օկուպանտների հարձակումներից։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Պաղեստինի Դիմադրության խմբերը Գազայից  (Պաղեստինի հարավ) սկսեցին «Ալ-Աղսայի փոթորիկ» կոչվող անակնկալ գործողությունը՝ ընդդեմ Ղոդսը բռնազավթած ռեժիմի։ Եվ այս ռեժիմը վրեժ լուծելու և  իր կրած ծանր պարտությունը հատուցելու և Դիմադրության խմբերի գործողությունները դադարեցնելու համար, ռմբակոծեց Գազայի բնակելի թաղամասերը, բժշկական ու մշակութային կենտրոնները։

Վերջին օրերին Գազայում ութօրյա զինադադար հաստատվեց, սակայն ուրբաթ առավոտյան, Գազայում ժամանակավոր զինադադարի ավարտից հետո, Սիոնիստական ​​ռեժիմը վերսկսեց  Գազայի տարբեր շրջանների ռմբակոծությունը,որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ զոհվեցին կամ վիրավորվեցին: