Դեկտեմբեր 06, 2023 17:27 Asia/Tehran
  • Զենքով ու ռազմական տեխնիկայով լի ամերիկյան ինքնաթիռ  է ուղարկվել Իսրայել

Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտնել է Սիոնիստական ​​ռեժիմի համար զենք ու ռազմական տեխնիկա տեղափոխող ամերիկյան ինքնաթիռի ժամանման մասին, որը վայրէջք է կատարել օդանավակայաններից մեկում։

Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարությունը նաեւ հայտարարել է, որ ռեժիմը հոկտեմբերի 7-ից ի վեր օդային ճանապարհով ստացել է 10 հազար տոննա ամերիկյան զենք ու ռազմական տեխնիկա։

Դա այն դեպքում, երբ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով ՀԱՄԱՍ շարժման ռազմական հնարավորություններին, գրել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը մեծ առաջընթաց չի գրանցել ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններում իր ռազմավարական նպատակներն ամբողջությամբ իրականացնելու գործում։

Ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սիոնիստական ​​ռեժիմի որոշ պաշտոնյաներ,որոնց չցանկացան ներկայանալ, հայտարարել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը նոր ճակատ է բացել Գազայի հարավում, որը դեռ հեռու է ՀԱՄԱՍ-ին «լիակատար ոչնչացնելու»  հռչակված նպատակին հասնելուց։

Հարց է ծագում, թե այժմ Իսրայելը ո՞ր երկրների զենքերով է ռմբակոծում Գազայի անմեղ ժողովրդին։

Sputnik-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն  ​​տրամադրում է Իսրայելին անհրաժեշտ սպառազինության մոտ 70%-ը, Գերմանիան՝ մոտ 24%-ը, իսկ Իտալիան՝ մոտ 6%-ը։

Միջազգային Ներում  (Amnesty International)  կազմակերպությունը  երեքշաբթի օրը, հաստատելով Գազայի խաղաղ բնակիչների ամերիկյան զինամթերքով սպանությունը, հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանակը հոկտեմբերին Գազայի հատվածի վրա իրականացրած առնվազն երկու ավիահարվածների ժամանակ օգտագործել է ամերիկյան արտադրության զինամթերք, որոնք հանգեցրել են 43 պաղեստինցի խաղաղ բնակիչների նահատակության:

 Միջազգային Ներում կազմակերպության  զեկույցում ասվում է. -«Գազայի կենտրոնում այս երկու ավիահարվածների հետևանքով ավերակներում, որոնք հանգեցրել են 19 երեխայի, 14 կնոջ և 10 տղամարդու նահատակության, հայտնաբերվել են ամերիկյան արտադրության զինամթերքի բեկորներ»։