Դեկտեմբեր 07, 2023 18:31 Asia/Tehran
  • Ղասամի բրիգադները ոչնչացրել են Սիոնիստական ​​ռեժիմի տանկերը

Ղասամի բրիգադները թիրախ են դարձրել Սիոնիստական ​​ռեժիմի երկու «Մերկավա» տանկ։

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական թևը՝ Էզեդդին Ղասամի բրիգադները  Խան Յունիսի արևելյան առանցքում «Յասին 105» հրթիռներով ոչնչացրել են Սիոնիստական ​​ռեժիմի երկու «Մերկավա» տանկ ։

Համաձայն այս հաղորդման, Ղասամի  բրիգադներն այսօր (հինգշաբթի) հակազրահային «Յասին 105» հրթիռներով թիրախ են դարձրել նաև Խան Յունիս արևելյան առանցքում գտնվող սիոնիստ  ​​օկուպանտների  ռազմական էքսկավատորը։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ուժերը «Tandem» հակազրահային հրթիռով ոչնչացրել են նաեւ Խան Յունիս քաղաքի արեւելքում  գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի բանակի ռազմական բուլդոզերը։

 Վերջին երեք օրերի ընթացքում Ղասամի բրիգադները Գազա քաղաքի ճակատամարտի տարբեր առանցքներում ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացրել են օկուպանտների 79 զրահամեքենա, այդ թվում՝ տանկեր, փոխադրիչներ և ռազմական բուլդոզերներ։

Օկուպացված Պաղեստինի հյուսիսում Լիբանանի Հեզբոլլահի հարձակումների արդյունքում մինչ այժմ մի քանի սիոնիստ զինվորականներ են սպանվել,և  մեծ թվով մարդիկ վիրավորվել են:

Պիտակ