Փետրվար 22, 2024 18:27 Asia/Tehran

Համացանցում հրապարակված լուսանկարը, որում պաղեստինցի փոքրիկը հողից ալյուր է հավաքում, մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Աֆղանստանում։

Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ բացի թալիբների կառավարության պաշտոնյաներից, Աֆղանստանի սոցիալական ցանցերի մեծ թվով օգտատերեր կասկածի տակ են դրել մարդու իրավունքների պաշտպանների կարգախոսները և ընդգծել մուսուլմանների միասնությունն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի և նրա դաշնակիցների։

3500 աշխատողներից բաղկացած Հնդկաստանի նավահանգստի աշխատողների ֆեդերացիան, երկրի տասնմեկ նավահանգիստներում տարածած հայտարարության մեջ նշել է, որ հրաժարվում է զենք բեռնել դեպի Պաղեստինի  օկուպացված տարածքներ գնացող նավերի վրա, կամ բեռնաթափել այնտեղից եկող նավերը։  

Ֆեդերացիայի անդամները դեմ են արտահայտվել պատերազմին և պաղեստինցիների, հատկապես՝ կանանց ու երեխաների սպանությանը։

Հայտարարության մեջ կոչ է արվել անհապաղ հրադադար հաստատել Գազայում և համերաշխություն հայտնել Պաղեստինի կողմնակիցների հետ:

Ֆեդերացիայի հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ հաղորդվեց օկուպացված տարածքներ հնդկական ԱԹՍ-ներ ուղարկելու մասին։

Մոտ չորս ամիս առաջ Հնդկաստանի Կերալա նահանգում գործող հագուստի արտադրամասը, որը կարում է սիոնիստների ռազմական հագուստը, ի նշան աջակցության Պաղեստինի ժողովրդի, հրաժարվել էր ռեժիմի համար ռազմական հագուստ արտադրել։

Հնդիկ աշխատավորների գործողություններն ամբողջ աշխարհում ողջունել են խաղաղության և Պաղեստինի կողմնակիցները։

 

Պիտակ