Փետրվար 23, 2024 17:21 Asia/Tehran
  • Մեդվեդև. Արևմտյան Ասիայի հակամարտությունում Իրանի խելամիտ քաղաքականությունը  Գերագույն առաջնորդի իմաստության վկայությունն է

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի հակամարտությունում Իրանի խելամիտ քաղաքականությունը   այդ երկրի Գերագույն առաջնորդի իմաստության վկայությունն է։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Մեդվեդևն ասել է․ «Արևմտյան Ասիայում անկայունությունը չի հանգեցնի Իրանի ներգրավմանը որևէ զինված հակամարտության, քանի որ Թեհրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ղեկավարությամբ»:

Գազայի պատերազմից 140 օր անց, սիոնիստ զինվորները շարունակում են պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունները և նախապատարստվում են Ռաֆահ քաղաքի վրա հարձակմանը։  

Ռաֆահում այս պահին ապրում է ավելի քան մեկ միլիոն չորս հարյուր հազար պաղեստինցի փախստական։ Իսրայելի մանկասպան ռեժիմի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն  վերջերս հայտարարեց, որ բանակը պատրաստվում է լայնածավալ հարձակումներ  իրականացնել քաղաքի վրա: Հարձակումներ, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի մեղսակցությամբ։

 

 

 

Պիտակ