Հունվար 29, 2023 18:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Անհաջող հարձակում Սպահանում գտնվող Իրանի ՊՆ կենտրոններից մեկի վրա

ԻԻՀ ՊՆ-ն հայտարարել , որ շաբաթ երեկոյան, Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով, որոնցից մեկը խոցվել է համալիրի հակաօդային պաշտպանության կողմից, մյուս երկուսը հայտնվել են ՀՕՊ թակարդներում ու պայթել։

Սպահանի պաշտպանական արդյունաբերական կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին Իրանի ՊՆ հաղորդագրության մեջ ասված է.«Անհաջող այդ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան  և պաշտպանական միջոցառումներով հաջողությամբ հետ է մղվել»:

Չնայած այս անհաջող հարձակման մասին ավելի շատ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել, սակայն նման հարձակումներ եղել են նախկինում և մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների շուրջ։ Այս բոլոր հարձակումներում և դիվերսիոն գործողություններում թշնամիները փորձել են կանխել Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացը պաշտպանական և միջուկային արդյունաբերության ոլորտում և ստիպել Իրանին զիջումների գնալ և նահանջել իր պաշտպանական քաղաքականությունից։

Փաստորեն, թշնամիները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Սիոնիստական ​​ռեժիմը, որոնք հետևում են ճնշումները մեծացնելու և Իրանին մեկուսացնելու քաղաքականությանը, վերջին տարիներին ահաբեկչական և դիվերսիոն միջոցներ են կիրառել՝ դադարեցնելու կամ հետաձգելու Իրանի պաշտպանական և միջուկային ծրագրերը: Իրանի դիմադրության հրամանատարների և միջուկային գիտնականների սպանությունը և կիբեր հարձակումները  թշնամիների գործողություններից են, որոնք միտված են գիտական ​​և պաշտպանական առաջընթացի ճանապարհին արգելքների ստեղծմանը, ինչպես նաև Իսլամական Հանրապետության աճող հեղինակության ու հզորության նվազեցմանը:

Իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո Independent թերթն այս մասին իր վերլուծություններից մեկում գրել է.«Իրանում տեղի ունեցած վերջին սպանությունները իսրայելական հետախուզության անսպառ ջանքերի մի մասն են՝ իր արևմտյան գործընկերների, այդ թվում՝ MI6-ի և ԿՀՎ-ի հետ միասին՝ խանգարելու կամ հետաձգելու և հնարավորության դեպքում, կանխելու միջուկային ոլորտում Իրանի առաջընթացը»:

Ակնհայտ է, որ չնայած բոլոր գործողություններին և հանցագործություններին, որոնք թշնամիները գործել են Իրանի պաշտպանական և միջուկային հզորության դեմ, հատկապես Իրանի ռազմական տեխնիկայի և պաշտպանական համակարգերի կարևոր համակարգերում ինքնաբավության ծրագրերում որևէ խաթարում տեղի չի ունեցել, և այժմ Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի առաջատար երկրներից մեկը ռազմական տարբեր ոլորտներում, ինչպիսիք են բալստիկ հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և պաշտպանական համակարգերը:

Այդ հիմամբ, Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը նաև ընդգծել է, որ վստահեցնում է Իսլամական Իրանի ազնիվ ժողովրդին, որ ուժ, իշխանություն և անվտանգություն ստեղծելու մեր կենտրոնների գործողությունները կշարունակվեն արագությամբ և լրջությամբ, և նման կույր գործողությունները ոչ մի ազդեցություն չունեն երկրի առաջընթացի վրա: