Հունվար 29, 2023 19:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29․01․2023

Ըստ Վաթան Էմրուզ թերթի, հրեա սպեկուլյանտ, գունավոր հեղափոխությունների ֆինանսիստ Ջորջ Սորոսը`   հանդիսանում է ասիական և լատինաամերիկյան շատ երկրներում արժույթի խափանումների պատճառը, ինչպես նաև կապված է այլ երկրներում կենսաբանական զենքի ամերիկյան լաբորատորիաների հետ:

Վաթան Էմրուզ

Ամերիկյան մի լրատվամիջոցի ցնցող բացահայտումը՝ երեխաների սարսափելի թրաֆիքինգի հարցում Սորոսի և Քլինթոնի դերակատարության մասին

 

Ամեն օր աշխարհի բոլոր անկյուններում ավելի ու ավելի է բացահայտվում  լիբերալ դիվերսիաների կնքահոր՝ Սիոնիստական ​​կայսրության իրական էությունը : Այսօր քիչ մարդիկ կան,ովքեր լսած չլինեն մամուլում ծագումով հրեա, ամերիկացի սպեկուլյանտ  Ջորջ Սորոսի անունը։ Սորոսի անունն այսօր հանգուցվել  է Բաց հասարակության հիմնադրամի (գունավոր հեղափոխությունների ներդրող) և ասիական ու լատինաամերիկյան շատ երկրներում արժույթի խափանումների պատճառը հանդիսացող Սորոսի կապիտալի կառավարման, ինչպես նաև Ուկրաինայում  կենսաբանական զենքի լաբորատորիաների հետ։

Սորոսն այնքան հեռուն է գնացել խռովություններ հրահրելու հարցում, որ նույնիսկ ընդամենը մի քանի տարի առաջ ցանկացել է գունավոր հեղաշրջում կատարել իր ծննդավայր Հունգարիայում գործող իշխանության դեմ: Միևնույն ժամանակ, նա հանդիսանում է այն ողբերգության հիմնական պատճառներից մեկը, որն Ուկրաինայի պատերազմի պատճառով պատուհասել է մոլորակի շատ մարդկանց, այդ թվում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովուրդներին։ Արևմուտքում շատերը սիրում են Ուկրաինայի պատերազմը համարել որպես 3-րդ աշխարհամարտի նախադրյալ։

 

Քեյհան

Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը գերազանցել է 90 հազար մեգավատը

 

Իրանի Ջերմաէլեկտրակայանի նախագծերի զարգացման հարցերով փոխտնօրենն ասել է.-«Անդիմեշկում գտնվող F դասի Դոքուհե էլեկտրակայանի գազի բլոկի ազգային էլեկտրացանցին միանալու արդյունքում Իրանի էլեկտրակայանների հզորությունը գերազանցել է 90 հազար մեգավատը»։

Անդրադառնալով այն փաստին, որ Դոքուհե էլեկտրակայանը կառուցվում է ավելի քան 250 միլիոն եվրո ներդրումային գումարով, Մոհամմեդ Ռամեզանին հավելել է.-« Խուզեստանի հյուսիսային շրջանում էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման ու 230 կՎ ցանցի հզորացման շրջանակում Ջերմաէլեկտրակայանի ընկերությունը որոշել է իր օրակարգում ներառել «Դոքուհե» էլեկտրակայանի արդյունավետության բարձրացումը։

 

Էթելաաթ

Եվրոպացիների կողմից Ղուրանի սրբապղծումը՝ այս անգամ Դանիայում

Արևմտյան երկրներում շարունակվելով Ղուրանի սրբապղծման գործընթացը, դանիացի աջամետ քաղաքական գործիչը,  այրել է մուսուլմանների սուրբ գիրքը։

Այս ծայրահեղական անձը մուսուլմանների սուրբ գիրքը այրել է Դանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ գտնվող մզկիթի դիմաց։  Ի դեպ  ծայրահեղ աջամետ քաղաքական գործիչ Ռասմուս Փալոդենը, ով ունի Դանիայի և Շվեդիայի երկքաղաքացիություն, անցած շաբաթ ևս Ղուրանը այրելու համար հանրահավաք կազմակերպելով  զայրացրեց աշխարհի մուսուլմաններին։

 

Ջավան

Ջենինի ճամբարը դարձել է  սիոնիստների մղձավանջը

 

Ջենինի ճամբարը դարձել է ևս մեկ Գազա Արևմտյան ափի հյուսիսային հատվածում։Սա այն ամենն է, ինչ սիոնիստները չէին ցանկանում, որ տեղի ունենա:

9 պաղեստինցիների նահատակվելուն և 20 հոգու վիրավորվելուն հանգեցրած Սիոնիստական ռեժիմի զինվորականների աննախադեպ ներխուժումն Արևմտյան ափի հյուսիսային հատվածում գտնվող Ջենինի  ճամբար,պատճառ դարձավ,որ հերթական անգամ այս ճամբարի անունը հայտնվի դիվանագիտական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Ճամբար,որը հիշատակվում է որպես օկուպացված Պաղեստինի հյուսիսում գտնվող ևս մեկ Գազա։

 

Armenpress.am

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը հունվարի 28-ին խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:

Lragir.am

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Երկու նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Mitk.am

Պուտինը որոշել է ընդլայնել Ռուսաստանի տարածքն այլ ուղղությամբ եւս

Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ։ «Մենք շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու ինչպես ներքին օրակարգի, այնպես էլ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում Ռուսաստանի մայրցամաքային շելֆի սահմանների հարցի շուրջ», ասել է Պուտինը։

Կրեմլի կայքում նիստի վերաբերյալ հաղորդագրությունն այսքան է։ Ինչպես հայտնում է Reuters-ը, խոսքը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մայրցամաքային շելֆի մի մասի միացման Մոսկվայի փորձերի մասին է, որտեղ կան նավթի ու գազի հարուստ հանքավայրեր։

2021 թվականին Ռուսաստանը փորձեց ՄԱԿ-ից թույլտվություն ստանալ այդ ծովային տարածքները յուրացնելու համար, սակայն Կանադան, Նորվեգիան և Դանիան կանխեցին դա։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց ավելի շատ զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում և ընդլայնել այնտեղ ռազմական ենթակառուցվածքները։

 

News.am

Ամերիկացի գեներալը 2025-ին թվականին Չինաստանի հետ պատերազմ է կանխատեսում

 

Ամերիկացի գեներալը 2025 թվականին Չինաստանի հետ պատերազմ է կանխատեսում. NBC News-ի կողմից ձեռք բերված հուշագրում, օդային շարժունակության հրամանատարության ղեկավար, գեներալ Մայք Մինիհանը նշում է. «Հուսով եմ, որ սխալվում եմ: Իմ ինտուիցիան ասում է, թե ինչ կլինի 2025 թվականին»։

Օդային շարժունակության հրամանատարությունն ունի մոտ 50 հազար զինվոր ու մոտ 500 ինքնաթիռ եւ պատասխանատու է փոխադրման եւ լիցքավորման համար:

Մինիհանը նշել է, որ քանի որ 2024 թվականին եւ՛ Թայվանում, եւ՛ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են լինելու, ԱՄՆ-ը «կշեղվի», եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հնարավորություն կունենա «շարժվել» Թայվան։

Նա նաեւ նշել է ուսուցման նպատակները, այդ թվում՝ «ուժեղացված, պատրաստ, ինտեգրված եւ ճկուն համատեղ մանեւրային խմբի, որը պատրաստ է պայքարել եւ հաղթել»:

Ստորագրված հուշագիրը հասցեագրված է Օդային շարժունակության հրամանատարության բոլոր օդային ստորաբաժանումների հրամանատարներին եւ ռազմաօդային ուժերի այլ օպերատիվ հրամանատարներին եւ հանձնարարում է մինչեւ փետրվարի 28-ը պատրաստել զեկույց՝ Չինաստանի հետ մարտական ​​գործողություններին նախապատրաստվելու բոլոր հիմնական ջանքերի վերաբերյալ:

 

 

Պիտակ