Սեպտեմբեր 18, 2023 16:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 18.09.2023

2023 թվականին այս Թուրքիայի նախագահական ընտրություններում միլիմետրանոց հաղթանակից հետո, Թուրքիայի նախագահը գործադրել է իր բոլոր ջանքերը Վաշինգտոնի և Եվրամիության հետ հարապերությունները ամրապնդելու ուղղությամբ։

Քեյհան օրաթերթ

Իսրայելի ներքին անվտանգության հետազոտական կենտրոնի կանխատեսումը այս ռեժիմի մութ ապագայի մասին

Սիոնիստական ներքին անվտանգության հետազոտական կենտրոնի տնօրենը և Սիոնիստական ներքին հետախուզության ստորաբաժանման նախկին ղեկավարը թվարկել են Սիոնիստական ռեժիմի համար մի քանի լուրջ մարտահրավերներ և սպառնալիքներ և կանխատեսել, որ առաջիկա տարիները Թել Ավիվի համար շատ ավելի բարդ են լինելու, քան ներկայիս իրավիճակը:

Առաջին մարտահրավերը ներքին իրավիճակն ու ճգնաժամն է Իսրայելի ներսում, քանի որ սիոնիստական հասարակության համախմբվածությունը կորել է ներքին տարաձայնությունների պատճառով։ Երկրորդ ճգնաժամը Պաղեստինի հարցի փակուղին է։ Փակուղի, որը պատճառ է դարձել, որ անվտանգությունը հեռացվի սիոնիստական բնակավայրերից։

 

Էթելաաթ օրաթերթ

Պարոն նախագահի քաղաքական մութ ապագան ըստ New York Times-ի

Բազմաթիվ հարցումներում Բայդենը կարծես թե կորցրել է փոքրամասնության ընտրողների աջակցությունը, և նա այս պահին շարունակում է Թրամփի ժամանակաշրջանի միտումը: Այժմ կա հավանականություն, որ դեմոկրատների համար սոցիալական վտանգը աճի։

Ռոս Դուտեն ընդունելով, որ Ջո Բայդենը ատելի նախագահ է և ասել է. «Մինչև ընտրությունները չփոխելու ներկայիս ամերիկյան կառավարության քաղաքական ընթացակարգը, որին կհաջորդի Բայդենի նկատմամբ հանրային կարծիքը, դեմոկրատ այս նախագահը կարող է հեշտությամբ քաղաքական մրցակցության դաշտը հանձնել Դոնալդ Թրամփին 2024 թվականին»։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Խանգարված քնի և Էրդողանի երազանքի սահմանը

2023 թվականին այս Թուրքիայի նախագահական ընտրություններում միլիմետրանոց հաղթանակից հետո, Թուրքիայի նախագահը գործադրել է իր բոլոր ջանքերը Վաշինգտոնի և Եվրամիության հետ հարապերությունները ամրապնդելու ուղղությամբ։ Այս առումով կարելի է վերլուծել Թուրքիայի համաձայնությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ և այդ երկրի՝ Մոսկվայի հետ զենքի որոշ պայմանագրերի ավարտից հրաժարվելը:

Միևնույն ժամանակ, Եվրամիության որոշ բարձրաստիճան անդամներ իրենց կուլիսային բանակցություններում (որոնք անցկացվում են Բրյուսելի և Անկարայի միջև գաղտնի դիվանագիտության ձևով) նրան խոստացել են արագացնել Անկարայի անդամակցությունը Եվրամիությանը և Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը դարձնել հասանելի և շոշափելի:

 

news.am

Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին: Նշենք, որ Արթուր Հարությունյանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրն է:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) գյուղատնտեսության նախարար.

4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

7) քաղաքաշինության նախարար.

8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

 

news.am

Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների գործերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ հայեր էին ապրում Ադրբեջանական ԽՍՀ քաղաքներում։

«Մինչեւ հակամարտության սկսվելը հայ բնակչությունն ապրում էր Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, հեղինակություն ուներ հասարակությունում»,- ասել է Նագիեւը՝ ելույթ ունենալով «Անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ազգային ու գլոբալ ջանքերի ուժեղացումը» կոնֆերանսում։

Թե ինչ պատճառով է հայ բնակչությունը հեռացել Ադրբեջանից՝ կառույցի ղեկավարը չի նշել։ Կոտորածը, ջարդերի, սպանությունների եւ այլ գազանությունների մասին, որոնք Ադրբեջանից հարյուր հազարավոր հայերի փախուստի պատճառ են դարձել, Նագիեւը նույնպես չի խոսել։

Փոխարենը ՊԱԾ ղեկավարը «օգտվել է առիթից» եւ հայկական կողմին մեղադրել «կառուցողական չլինելու» մեջ՝ կոչ անելով Երեւանին «ավելի սերտ համագործակցել գերիների եւ պատանդների հետ կապված հարցերում»։ Հիշեցնենք, որ Բաքուն ժխտում է բազմաթիվ հայ գերիների առկայությունը, չի գտել վերջին տարիների վայրագ ռազմական հանցագործությունների մեղավորներին՝ «կառուցողականություն» տեսնելով բացառապես սեփական պահանջների բավարարման հարցում։

 

news.am

Ստեփանակերտ. Դեպի Արցախ ճանապարհները բաց չեն, խոսքը միայն մարդասիրական օգնությամբ 2 բեռնատարների անցման մասին է

Ճանապարհ բացելու մասին խոսելը սխալ է. Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իբր Ակնա (Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի (Լաչինի) միջանցքի միաժամանակյա բացման մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումները:

«Մենք տեսնում ենք, որ որոշակի շահարկումներ են սկսվել, թե «ճանապարհները բաց են», և երկու կողմից՝ և՛ ադրբեջանական, և՛ ներհայկական լրատվական տարածքում։ Ճանապարհները բաց չեն. պարզապես Լաչին-Բերձոր միջանցքում հսկայական մարդասիրական բեռներ են կուտակվել, Արցախի բնակչությունը բառիս բուն իմաստով սովամահ է լինում: Պետք էր ինչ-որ կերպ, գոնե մի փոքր կաթիլ օգնություն, ալյուր, առաջին հերթին, հասցնել Արցախ։ ԿԽՄԿ-ի մարդասիրական բեռները տեղակայվել են Բարդայում։ Մեքենան բեռնված է եղել շվեյցարական, իսպանական և ռուսական ապրանքներով՝ հիմնականում հիգիենայի պարագաներով և դեղամիջոցներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս մեքենան անցկացնել Ակնայով (Աղդամ): Վարորդն ադրբեջանցի չէ, մեքենան ադրբեջանական չէ, համարանիշները ադրբեջանական չեն, ապրանքները՝ եւս, որպեսզի թույլ տան Գորիսից 20 տոննա ալյուր տեղափոխվի սովահար Արցախին: Սա մի կաթիլ է տառապանքի օվկիանոսում:

 

armenpress.am

ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ հայ-էմիրաթական գործարար համաժողովը նոր հորիզոններ է բացում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ Երևանում կազմակերպված հայ-էմիրաթական գործարար համաժողովն իր մասշտաբով չափազանց մեծ միջոցառում է, քանի որ գերազանցել է նախորդ 25 տարիներին կազմակերպված միջոցառումները, ինչն, ըստ էության արձագանքն է երկկողմ դինամիկ զարգացող տնտեսական հարաբերությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովին մասնակցում էին ավելի քան հարյուր ընկերություններ ԱՄԷ-ից և ավելի քան 200 կազմակերպություն Հայաստանից։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Էնթրփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունն ու ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան։

 

armenpress.am

Ծանրամարտի տղամարդկանց ընտրանին առաջինն է ԱԱ-ի թիմային հաշվարկում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը աշխարհի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը միավորների քանակով առաջինն է թիմային հաշվարկում, իսկ մեդալների քանակով առաջին տեղում Չինաստանի հավաքականն է։

Միավորների քանակով թիմային հաշվարկում երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդ տեղում Իրանն է:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանը (արծաթ) և Գոռ Սահակյանը (բրոնզ): Փոքր մեդալներ նվաճեցին Գարիկ Կարապետյանը    (փոքր արծաթ), Անդրանիկ Կարապետյանը (փոքր ոսկե), Սիմոն Մարտիրոսյան (փոքր արծաթ), Ռաֆիկ Հարությունյանը (փոքր բրոնզ):

 

armenpress.am

ՌԴ Ռոստով քաղաքից նախատեսվում է ԿԽՄԿ-ի մեքենաներով հումանիտար օգնություն տեղափոխել ԼՂ

ՌԴ Ռոստով քաղաքից նախատեսվում է ԿԽՄԿ-ի մեքենաներով հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ՝  Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

«Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:

Տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով»,- նշված է հաղորդագրության մեջ:

.

Պիտակ