Մեկնաբանություն- Հայաստանում իրավիճակը առավել քան երբևէ ճգնաժամային է
Սեպտեմբերի 24-ին, իր հերթական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից»:
Այս խոսքերով Փաշինյանը քննադատեց իր հզոր դաշնակից՝ Ռուսաստանին:
Քաղաքական հարցերի փորձագետ՝ Էհսան Մովահեդյանն ասել է.«Այսօր կեսօրին ունեցած ելույթում Փաշինյանի կոշտ խոսքերն ընդդեմ Ռուսաստանի՝ նույն պահին, երբ նրա կառավարության կողմից կալանավորվել են ընդդիմության առաջնորդներ, այդ թվում նախկին քաղաքապետ ռուսամետ Ալբերտ Բազեյանը, ցույց է տալիս, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է տիրում և ցանկացած պահին հնարավոր է Ռուսաստանը կտրուկ գործողություններ ձեռնարկի Հայաստանի դեմ՝ Փաշինյանին հեռացնելու համար, և այս գործողությամբ առաջացած անկայունությունը կլինի ի շահ Թուրքիայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, ինչը պահանջում է Իրանի միջամտությունն ու համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս հայտարարությունների և Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև զորավարժությունների միաժամանակ լինելը կարևոր է, և հավանաբար Ռուսաստանը դա կմեկնաբանի որպես Սպիտակ տան կողմից Ռուսաստանին Հայաստանից հետ մղելու քայլ»:
«Նկատի ունենալով Հայաստանում ժողովրդական համատարած բողոքները, քաղաքական ու սոցիալական պառակտումները, քաոսային մթնոլորտն ու քաղաքական անկայուն իրավիճակը, լավագույն առիթը կլինին Թուրքիայի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի համար միջամտել Սյունիքում և ստեղծել Զանգեզուրի կեղծ միջանցք։ Հետևաբար, միանգամայն հնարավոր է, որ Արևմուտքն ու Թուրքիան նախատեսում են մինչև հոկտեմբերի վերջ գրավել Սյունիքը»,-ասել է քաղաքական հարցերի փորձագետ՝ Էհսան Մովահեդյանը:
Փաշինյանն իր ելույթում ասել է.«Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»:
Փաշինյանն իր խոսքում կոչ արեց նաեւ միջազգային հանրությանը՝ անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը:
Նա նշել է, որ իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։
Եթե Փաշինյանն այս հայտարարություններն արել է առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու, ինչը քիչ հավանական է, նա քաղաքական մեծ ղումար է արել։
Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում:
ՄԱԿ-ում ելույթին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, ընդհանրապես, կա հզոր լոբբի՝ ներկայացված հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծված է, այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, որոնք նպաստում են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերին, և այդ շահերը Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ խաթարելն է, դա փաստ է»,- ասել է Լավրովը։
«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի, գիտենք, թե ում է դա հետաքրքրում և ով է ղեկավարում: Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:
Ըստ երևեույթին Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում՝ Հայաստանի անկախությունից ի վեր: