Մամուլի տեսություն - 25.09.2023
Մեկօրյա պատերազմից հետո և Լեռնային Ղարաբաղի ճկնաժամից ազատված Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները Նախիջևանում խորհրդակցում են կեղծ «Զանգզուր» միջանցքի մասին։ Իրանը նախկինում երկու կողմերին էլ զգուշացրել էր աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության վերաբերյալ։
Քեյհան օրաթերթ
Էրդողանն այսօր Նախջավանում է՝ խոսելու Զանգզուրի մասին
Ղարաբաղյան հիմնախնդրի մեկօրյա պատերազմի ուժով կարգավորմամբ, այժմ Ադրբեջանի Հանրապետության ուշադրությունը կենտրոնացած է «Զանգզուրի միջանցքի» խնդրի վրա։ Ըստ տեղեկությունների՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր պատրաստվում են քննարկել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Զանգզուրի միջանցքի ապագան։ Ղարաբաղյան տարածաշրջանի ներքին զարգացումներից լրատվական աղբյուրները հայտնում են այս շրջանում ապրող հայերի ծանր կյանքը Ադրբեջանի Հանրապետության ուժերի հարձակումից հետո։
Էթելաաթ օրաթերթ
Թեհրանում կանխվել է 30 պայթյունի պլանավորում և ձերբակալվել են 28 ահաբեկիչներ
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Թեհրանում 30 միաժամանակյա պայթյունների չեզոքացման և հետախուզության զինվորների կողմից 28 ահաբեկիչների ձերբակալման մասին։ Այս հայտարարության մեջ ասված է. «Անվտանգության ուժերը հայտնաբերել, չեզոքացրել և ձերբակալել են Թեհրանի խիտ բնակեցված կենտրոններում 30 միաժամանակյա ահաբեկչական պայթյուններ իրականացնելու դավադրության բոլոր գործակալներին»։
Ջավան օրաթերթ
Ցույցերի շարունակությունը գրավյալ տարածքներում - Նեթանյահուի դատական հեղաշրջումն ավելի շատ է սպառնում Իսրայելին, քան 1973թ. պատերազմը
Դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիան իրականացվել է 38-րդ շաբաթում՝ օկուպացված Պաղեստինի տասնյակ կենտրոններում՝ հազարավոր ցուցարարների ներկայությամբ։ «Կապլան Ուժ» կազմակերպությունը հայտնել է, որ ցույցերի 38-րդ շաբաթն անցկացվել է «Բռնապետին ներում չկա» խորագրի ներքո։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Դիվանագիտական տրաֆիկ Նյու Յորքում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի արտգործնախարարը տասնյակ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պաշտոնյաների հետ «Հավասարակշռված արտաքին քաղաքականության» և աշխարհի անկախ երկրների նկատմամբ Իրանի նոր հայացքի համատեքստում Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և տարածաշրջանային ու հարևան երկրների ԱԳ նախարարների հետ:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում, այս լայնածավալ հանդիպումները ցույց են տալիս միջազգային ատյաններում Իրանի մեկուսացման քաղաքականության ձախողումը։
Էթելաաթ օրաթերթ
«Ղարաբաղում» տեղահանված հազարավոր հայեր մեկնել են Հայաստան
Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկության դեպքում կարող են լքել այս շրջանը։
Ըստ տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի տարհանումն ավելի արագ կկատարվի այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն օգտվելու բուժման և բուժհաստատություններից։ Համաձայն այս զեկույցի՝ Ղարաբաղում էլեկտրաէներգիայի և ինտերնետի հասանելիությունը սահմանափակ ձևով հնարավոր է Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների հետ կապված որոշ օգնության կենտրոններից։
tert.am
Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի` իրականության չհամապատասխանող հայտարարություններին. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության՝ երկկողմ հարաբերություններին վնասող մի քանի հայտարարությունների վերաբերյալ։
Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրություն է դարձրել ՀՀ վարչապետ Փաշինյանի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների՝ իրականության չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Առաջիկայում սրան կտրվի մանրամասն պատասխան, բառացիորեն րոպեների ընթացքում կհրապարակվի ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաքաղաքացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։
tert.am
Իվանյանում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Իվանյանում (Խոջալու) ավարտվել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Որևէ մանրամաս հայտնի չէ:
Արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել էր Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։
tert.am
Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Ռուբեն Մելքոնյան
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․
«ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանն ու Եվրոպան շահեցին տարածաշրջանում՝ մեր հաշվին։ Մեզ հիմա սպառնում է 3-ը մեկում՝ մի մասում ռուսական գուբեռնիա, մյուսում՝ թուրքական վիլայեթ, երրորդում՝ իրանական վիլայեթ։
ՌԴ-ն ասում է, որ չի հեռանա Հարավային Կովկասից, Թուրքիան ու Իրանն էլ խոսում են իրենց շահերի ու կարմիր գծերի մասին։ Այս սցենարը մեզ կսպառնա, եթե համակերպվենք պետության դե ֆակտո կորստի հետ։ Հիմա այդ ճանապարհի վերջին կետում ենք»,-նշել է Մելքոնյանը։
Թուրքագետի կարծիքով, սակայն, հնարավոր է ճեղքում ապահովել ու շրջվել անդառնելիության կետից, եթե հեռանան իշխանություններն ու Փաշինյանը։ Մելքոնյանը համոզված է, որ Հայաստանի ինքնիշխանության հիմնական սպառնալիքը գալիս է Երևանից՝ կառավարության շենքից։
armenpress.am
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Հայաստանը մնում է Մոսկվայի դաշնակիցը և մերձավոր պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայաստանը մեզ համար մտերիմ ժողովուրդ է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում ՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի հայ բնակիչների բոլոր իրավունքները», - ասել է Պեսկովը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը կողմերի հետ տարբեր մակարդակներում, «Հայաստանի հետ, հատկապես այս դժվարին օրերին»: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է նաև սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է երրորդ կողմերի միջնորդական ջանքերը, եթե դրանք չեն գործադրվում պարզապես տարածաշրջանում իրենց ներկայությունն արձանագրելու համար։
Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը կարող է օգնել նվազեցնել լարվածության մակարդակը և «օգնել ինտեգրել Ղարաբաղի հայ բնակչությանը նոր իրականությանը, ապա դա կարելի է միայն ողջունել»։
«Սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»,- նշել է Պեսկովը։
armenpress.am
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում:
Հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը:
«Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է, սակայն այն ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար»,- շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները եւ կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային համարելով Եվրոպական միության դերը տարածաշրջանում կայունության, անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ հայերին մարդասիրական օգնության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանը շեշտվել է Ադրբեջանի հանդեպ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
armenpress.am
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից: