Մեկնաբանություն- Ամիր Աբդոլլահյանի Նյու Յորք կատարած ուղեւորության ավարտը. Դինամիկ դիվանագիտություն 7 օրում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը 7 օր Նյու Յորքում գտնվելուց հետո վերադարձել է Թեհրան։
Կարևոր հարցն այն է, թե ինչպե՞ս է անցել Ամիր Աբդոլլահյանի 7-օրյա այցը Նյու Յորք և ի՞նչ հետևանքներ կունենա։
Ամիր Աբդոլլահյանի Նյու Յորք կատարած 7-օրյա այցի հիմնական ասպեկտները լրատվամիջոցների ու գիտական շրջանակների հետ դիվանագիտական հանդիպումներն ու քաղաքական զրույցներն էին։ Իրանի արտգործնախարարը Նյու Յորքում ունեցել է շուրջ 43 ծրագիր, որոնցից 34-ը եղել են հանդիպումներ գործընկերների և որոշ պաշտոնյաների հետ, այդ թվում՝ հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Այս հանդիպումների առանցքում եղել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ ընդգծեց Թեհրանի վճռականությունը՝ բարելավելու և ամրապնդելու Ռիադի հետ հարաբերությունները: Այս հանդիպումը ցույց է տալիս երկու երկրների ցանկությունը՝ շարունակելու այն ուղին, որը սկսվել է անցյալ տարվա մարտին՝ երկկողմ հարաբերությունների վերականգնմամբ։
Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ տեղի ունեցավ երկկողմ վեճերի և տարածաշրջանային, այդ թվում՝ Ղարաբաղի խնդիրների լուծման առանցքայնությամբ: Այս հանդիպումը, ինչպես կողմերի միջև նախորդ հանդիպումներն ու բանակցությունները, ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է կառավարել Ադրբեջանի հետ տարաձայնությունները բանակցությունների և երկխոսության միջոցով և չի հայտնվում տարածաշրջանային հակառակորդների և մրցակիցների լրատվական ազդեցության տակ:
Նյու Յորքում կարևոր հանդիպում էր նաև Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ։ Այս հանդիպումը, որն անցավ ջերմ մթնոլորտում, կարող է 4 տասնամյակ անց, Թեհրանի և Կահիրեի հարաբերությունների վերածննդի նախաբան լինել։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը ցույց տվեց նաեւ արաբական երկրների հետ համագործակցելու Իրանի վճռականությունը։ Ամիր Աբդոլլահյանը Նյու Յորքում իր ուղերձում գրել է.«Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է փոխգործակցության և կառուցողական համագործակցության վրա։ Բացի աշխարհագրությունից, հարևանության քաղաքականությունը, պատմությունը, մշակույթը և ընդհանուր կրոնը այն ազդեցիկ գործոններն են,որոնց վրա հիմնված համագործակցությունը կարող է ապահովել տարածաշրջանային խաղաղություն, կայունություն և անվտանգություն, ինչպես նաև համատեղ տնտեսական զարգացում և ազգերի բարեկեցություն»:
Նյու Յորքում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի մեկ այլ կարևոր հանդիպում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումը։ Այս հանդիպմանը ԱԳ նախարարն ուղղակիորեն և հստակ բացատրեց Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները՝ կապված Իրանի, տարածաշրջանի և աշխարհի հետ կապված կարևոր խնդիրների հետ։
Այս համատեքստում Ամիր Աբդոլլահյանը գրել է.«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ մտքերի փոխանակում ենք կատարել Ուկրաինայում ընթացող պատերազմի, Սիրիայում տիրող իրավիճակի, Եմենում հրադադարի, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության, ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների չեղարկման բանակցությունների, կալանավորների փոխանակման վերաբերյալ վերջին համաձայնագրի, մեր երկրի դեմ ԱՄՆ-ի անօրինական և ճնշող պատժամիջոցների, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ Պարսից ծոցի տարածաշրջանային նիստի կարևորության վերաբերյալ»:
Այլ պաշտոնյաների և կողմերի հետ հանդիպման ժամանակ 13-րդ կառավարության ԱԳ նախարարը խոսել է առկա գլոբալ և տարածաշրջանային որոշ մարտահրավերների մասին և խորհրդակցել երկրների արտգործնախարարների հետ Թեհրանի և տվյալ երկրի միջև օրակարգային երկկողմ հարցերի ու համաձայնագրերի շուրջ։
Նկատի առնելով նշված թեմաները, կարելի է ասել, որ Ամիր Աբդոլլահյանն օգտագործել է Նյու Յորք այցելության հնարավորությունը Իրանի արտաքին քաղաքականությունը բացատրելու և այլ երկրների հետ հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության իրական պատկերը ներկայացնելու համար, ոչ այնպես, ինչպես ներկայացնում են մոնաֆեղներն ու հակառակորդները: