Մամուլի տեսություն 2․12․2023
Բազմաթիվ մտավորականների կարծիքով՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և իսլամական երկրների սրտում Սիոնիստական ռեժիմի ձևավորումը հիմնականում ձևավորվել է տարածաշրջանում գաղութատերերի գերիշխանությունը շարունակելու նպատակով։
Քեյհան
Սիոնիստական թերթի հոդվածը Իսրայելին հասցված 54 միլիարդ դոլարի վնասի մասին
The Times of Israel թերթը գրում է. «Գազայի պատերազմը Սիոնիստական ռեժիմին արժեցել է 54 միլիարդ դոլար»։
Այս թերթն իր հոդվածում գրել է. Նկատի առնելով պատերազմը, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը նվազեցրեց Իսրայելի տնտեսական աճի հեռանկարը։ Տնտեսական զարգացման և համագործակցության միջազգային կազմակերպության կանխատեսման համաձայն՝ 2023 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն կկազմի 2,3%, իսկ 2024 թվականին՝ 1,5%, մասնավոր սպառման և ներդրումների զգալի նվազման պատճառով։
Վկայակոչելով մասնավոր սպառման շուկայի և ներդրումների զգալի դանդաղումը, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (ՏՀԶԿ) նշել է, որ ներկայիս պատերազմը «էական ազդեցություն» ունի Իսրայելի տնտեսության վրա։
Վաթան Էմրուզ
Տարածաշրջանի թուլացման ու կազմաքանդման ռեժիմը
Բազմաթիվ մտավորականների կարծիքով՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և իսլամական երկրների սրտում Սիոնիստական ռեժիմի ստեղծումը իմպերիալիստական և գաղութատիրության հեռահար նպատակ էր հետապնդում: Արյունարբու այս ռեժիմը ստեղծվել է Արեւմտյան Ասիայի հզոր ու արմատավոր երկրների կազմաքանդման ու թուլացման միջոցով տարածաշրջանի, հատկապես իսլամական երկրների վրա գաղութատերերի գերիշխանությունը շարունակելու համար։ Այաթոլլահ Խամենեիի խոսքով՝ «Պատմական փաստերի համաձայն՝ այնտեղ սիոնիստական պետության ստեղծումն ավելի շատ բրիտանական կառավարության գաղութատիրական ցանկությունն էր, քան հրեա ժողովրդի ցանկությունը»։
Դոնյայե Էղթեսադ
Իրանի ազատ առևտրի նախապատրաստողական խաղը․ ինչո՞ւ պետք է լավատեսորեն ողջունել առևտրային համաձայնագրերը։
Իրանը նախատեսում է իրականացնել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագիրը․ Համաձայնագիր, որը կարելի է դիտարկել որպես համաշխարհային առևտրի խաղադաշտում նախապատրաստում՝ իրական խաղի համար։
Կա ընդհանուր կոնսենսուս, որ պետք է լավատեսորեն վերաբերվել այնպիսի համաձայնագրերին, ինչպիսին Եվրասիական միության հետ պայմանավորվածությունն է, որը նվազեցնում է ազատ առևտրի խոչընդոտները:
Վերջին տարիներին Իրանի քաղաքականության մշակողները փորձել են դյուրացնել առևտուրը բարեկամ երկրների հետ՝ ակտիվացնելով տնտեսական դիվանագիտությունը: Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ջանքերը կարելի է գնահատել որպես քայլ հենց այս ուղղությամբ։
Ֆարհիխթեգան
Խորամանկության և հանցագործության սև բանականությունը
Քիսինջերի քաղաքականությունը խորհրդանշում էր ԱՄՆ-ի անցյալ դարի արտաքին քաղաքականությունը, որը համատեղում էր ոճրագործությունն ու խաբեությունը՝ հեգեմոնիան պահպանելու համար:
Ֆյոդոր Դոստոևսկու «Թշվառները» վեպի ծերունին՝ Մակար Ալեքսեևիչը իր սիրեցյալին ուղղված նամակներից մեկում գրել է, որ ես ինձ դժբախտ եմ զգում նույնիսկ հաճելի հիշողություններ հիշելիս։ Այս նախադասությունը նկարագրում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի վիճակը, ով մահացել է չորեքշաբթի 100 տարեկան հասակում... Նրա անունը աչքի է ընկնում Միացյալ Նահանգների պատմության բազմաթիվ սև էջերում, ինչպիսիք են 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած հեղաշրջմանը աջակցելը կամ 1975 թվականին Արևելյան Թիմորի վրա հարձակումը և հատկապես Վիետնամի պատերազմը: Այժմ նա պետք է դժբախտ զգա իր ոճրագործությունների համար, որոնք, անկասկած, հաճելի հիշողություններ էին նրա համար։
Mamul.am
«Փաշինյանն Ալիևի հետ համատեղ է գործում»․ ՀԱԿ փոխնախագահ
«Էս իշխանությամբ՝ ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում էդ մարդկանց վերադարձը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների՝ հայրենիք վերադառնալու հարցին։ «ՀՀ վարչապետը պետական մակարդակով ինչի՞ չի պահանջում էդ մարդկանց ազատումը, ինչի՞ էդ հարցն ամեն տեղ չի դնում։ Երևում է, որ սա Ալիևի հետ համատեղ գործ է․ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներից ում կարողանում է՝ ՀՀ-ում է բանտարկում, գործի մի մասն էլ Ալիևն իր վրա է վերցրել»,- հավելել է Զուրաբյանը։
Mamul.am
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,- հայտնել են գերատեսչությունից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ժողովուրդ
Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2018 թվականի հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն է առկա։ Դրանից հետո նրա քայլերը հակասում են հայտարարություններին։
Բանն այն է, որ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի։ Այսուհետ ԱԱԾ ծառայության տնօրենին և նրա տեղակալներին կնշանակի և կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Որպես հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ծառայությունը ենթակա է հենց վարչապետին։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի, իսկ նախկինում նույն Փաշինյանը բողոքում էր սուպերվարչապետությունից»։
Armenpress.am
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության` մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովի (COP-28) շրջանակներում դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթինը:
Ըստ աղբյուրի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ն անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը, հանդիպում ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝ հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։ Այն համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը։
Armenpress.am
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, հանդիպումը կայացավ ՄԱԿ-ի
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:
Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը:
Armenpress.am
Հայրենական առաջին արբանյակն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր. այս պահին արբանյակն իր արևային պանելների միջոցով մարտկոցներն է լիցքավորում
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը արդեն անջատվել է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռից ու դուրս եկել ուղեծիր:
«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները, և մենք կապ հաստատենք արբանյակի հետ: Այս պահին արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում: Այս պրոցեսից հետո ժամանակ առ ժամանակ կհաղորդվի իր «առողջական վիճակի» մասին, մենք մեր երկրային կայանի միջոցով իր հիմնական օգտակար բեռի և իր ընդհանուր կարգավիճակի տվյալները արդեն կարող ենք իրենից ստանալ՝ մեր հարցումների միջոցով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց «Բազումք»-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։