Մամուլի տեսություն 03․12․2023
Իրանը իր աշխարհագրական դիրքի բերումով, որը հարմար է տվյալների միջազգային տարանցման համար, համարվում է Արևելյան Ասիայի երկրներից տվյալներ Եվրոպա տարանցման ռազմավարական ճանապարհ:
Քեյհան
Ինչո՞ւ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը չի փոխվել հօգուտ ԱՄՆ-ի
«Մեծ Մերձավոր Արևելքի» հարցը ամերիկյան մի երազանք է։ «Մեծ Մերձավոր Արևելքը», ըստ նրանց, նշանակում է մի մեծ երկիր Մերձավոր Արևելքում, որի կենտրոնը կլինի Իսրայելը։ Իհարկե, նրանք նկատի չունեն,որ միասնական պետություն ձևավորվի, ո՛չ, նրանք հենց այն պետությունները նկատի ունեն, որոնք գտնվում են ներկայիս աշխարհագրական սահմաններում, որոնք կենթարկվեն ԱՄՆ-ին և առերևույթ ժողովուրդները նրանց ընտրած կլինեն։
ԱՄՆ-ի կառավարությունը և գերիշխող համակարգի մյուս պարագլուխները, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաղաքական աշխարհագրությունը փոխելու նախագծի իրագործման հարցում հաճախակի ձախողումներից հետո, սպանություններ ու թալաններ կատարելու և այլ ժողովուրդների իրավունքները ոտնահարելու մոլուցք ունենալու պատճառով, նրանք կրկին ընտրեցին ռազմական պատերազմի տարբերակը, որպեսզի դյուրություններ ստեղծեն իրենց իսկական ծրագրի իրականացման հարցում։
Ջավան
Բռնի տեղահանությունը և ահաբեկչությունը վկայում են Գազայի ճահճում հայտնված Նեթանյահուի շփոթության մասին
Սիոնիստական ռեժիմը, որը չի կարողացել վերջին երկու ամսում հաջողության հասնել Գազայում, զոհերի ու ծախսերի բեռը նվազեցնելու համար, նոր երազներ է տեսել այս տարածաշրջանի համար։ «Բուֆերային գոտի» ստեղծելը և Գազայի հյուսիսն ու հարավը անջատելու համար պաղեստինցիներին բռնի ուժով տեղահան անելը ՀԱՄԱՍ-ի սպառնալիքներից ազատվելու նպատակով, ինչպես նաև պաղեստինյան դիմադրության առաջնորդների սպանության սցենարը անհանգստության ու շփոթության մեջ գտնվող Նեթանյահուի տարբերակներն են։ Հնացած սցենարներ, որոնք նախկինում փորձել են սիոնիստները և ձախողել են, և այս անգամ ևս, քանի դեռ Դիմադրության մատը ձգանի վրա է, տարածքային ծավալապաշտությունը երազանք է մնալու օկուպանտների համար։
Իրան
Իրանը՝ Միջազգային տվյալների տարանցման միջանցք
Միջազգային տվյալների տարանցումը լավ աշխարհագրական դիրք ունեցող երկրների համար եկամուտ ստեղծելու ուղիներից մեկն է։ Իրանը իր աշխարհագրական դիրքի բերումով, որը հարմար է տվյալների միջազգային տարանցման համար, համարվում է Արևելյան Ասիայի երկրներից տվյալներ Եվրոպա փոխանցման ռազմավարական ճանապարհ:
Հաշվի առնելով, որ ծովային ուղիների մեծ մասն անցնում է Սուեզի ջրանցքով, եթե այս երթուղում խնդիր ծագի, ապա բոլոր ծովային մալուխները կարող են վնասվել, և ծովային մալուխների վերանորոգումը սովորաբար ժամանակատար և ծախսատար գործընթաց է, որը խափանումների դեպքում հնարավոր է երթուղին վերականգնել շատ ուշացումով։ Հետևաբար, Իրանը կարող է հարմար այլընտրանքային ճանապարհ լինել Արևելքը Արևմուտքին միացնելու համար, և փաստորեն Իրանը տարածաշրջանային հանգույց դառնալու ներուժ ունի, և մասնավոր ու պետական հատվածները կարող են այդ ճանապարհով եկամուտ ստեղծել։
Վաթան Էմրուզ
Արդյոք Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակ տանելու ճանապարհին է
Բրիտանական Economist պարբերականը այս շաբաթ հրատարակած զեկույցում մանրամասնորեն քննարկել է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակի արմատները և կարծում է, որ մինչ այժմ ռազմաճակատում հաղթողը եղել են Մոսկվան և Պուտինը, և չնայած բոլոր մեդիա քարոզչություններին Ուկրաինան ռազմական ոլորտում դեռևս որևէ էական ձեռքբերում չի ունեցել։ Economist պարբերականի փորձագետը անհրաժեշտ է համարում օգնել Ուկրաինային, բայց, միևնույն ժամանակ, կարծում է, որ գլխավոր նպատակը պետք է լինի Պուտինին այս պատերազմից հոգնեցնելը, քանի որ ԱՄՆ-ի և Զելենսկու կարծիքով վերջնական հաղթանակը հասանելի չէ, ինչը նշանակում է անհիմն և շատ ծախսատար պատերազմի շարունակում, ողջ արևմտյան աշխարհի համար։
Ֆարհիխթեգան
Եվս մեկ լրագրող է նահատակվել Գազայում
Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է պաղեստինցի լրագրող, դոկտոր Հեսան Ֆարաջոլլահը։
Գազայում ընթացող պատերազմի սկզբից ի վեր նահատակված լրագրողների թիվը հասել է 77-ի։
News.am
Հայաստանը կստանա 50 Bastion զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը կոչ է արել արագ արձագանքել ՀՀ խնդրանքներին
Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։
Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության համաձայն, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
Սենատը նաև նշել է, որ ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են։
«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ», - ասել են Ֆրանսիայի Սենատում:
Զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյեն Լեկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։
Tert.am
ԱՄՆ-ն «Չինաստանին զսպելու համար» 2024-ին միջին հեռահարության հրթիռներ կտեղակայի Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
ԱՄՆ բանակի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության խոսնակ Ռոբ Ֆիլիպսը Nikkei Asia-ին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2024 թվականին։Ռոբ Ֆիլիպսի խոսքով՝ հրթիռների տեղակայումն ուղղված է «Չինաստանի դեմ զսպման ուժի ամրապնդմանը»։
Ֆիլիպսը պարզաբանել է, որ խոսքը SM-6 հրթիռի ցամաքային տարբերակների և 500 մ-ից մինչև 2,7 հազար կմ թռիչքի հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռի ցամաքային տարբերակների մասին է։ Հրթիռների տեղակայման վայրն ու ստույգ ժամկետը հայտնի չեն։
News.am
Ալիևն ու Էրդողանը հանդիպել են
Տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Կլիմայական փոփոխությունների պայքարի համաշխարհային գագաթնաժողովում։
Միջոցառումը տեղի է ունենում Դուբայում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
1lurer
Տրվել է Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող 30-րդ համագումարի ընթացքում ստորագրել են 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին հայտնել են ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայից։