Դեկտեմբեր 07, 2023 17:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.12.2023

Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խոսքով՝ այս երկիրը կկարողանա տիեզերագնաց տիեզերք ուղարկել 5 կամ 6 տարի հետո։

Քեյհան օրաթերթ

Իրանը մեկ քայլ ավելի մոտ է տիեզերագնաց ուղարկելուն

 

Մեր երկրի վերջին բիո-տիեզերական պարկուճի հաջող արձակումով տիեզերական առաքելության պլանի տարբեր տեխնոլոգիաների մշակում՝ ներառյալ արձակում, վերականգնում, արագության վերահսկման համակարգեր և հարվածային վահաններ, պարկուճի աերոդինամիկ ձևավորում, կառավարման և հսկողության հետ կապված համակարգեր և այլն փորձարկվել են։

Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրն ասել է. «Մենք շուտով երկրում կիրականացնենք նոր սերնդի բիո-տիեզերական պարկուճի ենթաօրբիտալ փորձարկումներ: Դա տեղի կունենա, և Աստծո կամոք դա մեզ կմոտեցնի տիեզերքում ապրելու մեր նպատակներին հասնելու  ուղությամբ»:

Նա հավելել է. «Այս պարկուճը մոտ կես տոննա է և ունի մարդուն տեղափոխելու ունակություն, սակայն դրա ենթաօրբիտալ փորձարկումները շարունակվում են։ Հարկ է նշել, որ մեզ դեռ 5-ից 6 տարի է մնում հասնել այն կետին, որտեղ մենք կկարողանանք մարդուն տիեզերք ուղարկել»:

Ջավան օրաթերթ

Գազայի պատերազմի սկզբից ի վեր Ամերիկայի կողմից Իսրայել ուղարկված զենքի ցնցող վիճակագրությունը

 

 Այն ժամանակ, երբ ամերիկյան պետական այրերը փորձում են մարդասիրական ժեստ անել Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունների դեմ, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտարարեց գրավյալ տարածքներ ամերիկյան զենք տեղափոխող 200-րդ ինքնաթիռի ժամանման մասին։

Իսրայելի պատերազմի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ գնահատելով Պենտագոնի կողմից Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության չափը և հայտարարել, որ հոկտեմբերի 7-ից պատերազմի սկզբից Վաշինգտոնի կողմից Թել Ավիվ ուղարկված ռազմական բեռների քանակը  հասել է 10000 տոննայի։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

«Ապաամերիկանացումը» իրանական դոկտրին է

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եվրոպական տնտեսությունը, որը համաշխարհային տնտեսության շարժիչն էր և համաշխարհային հարստության արտադրության հիմնական կենտրոնը, փլուզվեց, և Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացվեց որպես անվիճելի համաշխարհային տերություն:

Այժմ, չնայած այն հանգամանքին, որ դեռևս չի ձևավորվել իրական հավասարակշռություն Միացյալ Նահանգների հեգեմոնիայի դեմ, և շատ վերլուծաբաններ նշում են միջազգային համակարգում անցումային շրջանը, բնութագրելով որ ԱՄՆ-ի հեգեմոն ուժի թուլացմամբ և Միացյալ Նահանգների դեմ բավարար ուժի բացակայությունը, Ամերիկային թուլացրել է նրա դիրքերը որպես հեգեմոն ուժ, և դա, այլ տերությունների ջանքերի հետ մեկտեղ, կարող է արդյունավետ լինել ամերիկյան հեգեմոնիայի անկումն արագացնելու համար։

ԱՄՆ կառավարությունում այս մտահոգությունների աճող միտումով, Ամերիկյան Քաղաքական գիտությունների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Ջերվեյսը զգուշացրեց. «Աշխարհի շատ երկրների կարծիքով, ըստ էության, այսօր առաջին ապստամբ իշխանությունը ԱՄՆ-ն է»։

tert.am

ՌԴ-ի ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն չենք լսել, երբ Ադրբեջանը մեր տարածաշրջանում ինչ ուզում, անում էր. Ալեն Սիմոնյան

 

Ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից հռչակած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին։

Հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՌԴ կողմից Հայաստան զենքի մատակարարման մասին հարցին․

«Բայց դա ոչ մի ձև չի ազդելու ՀՀ որոշման վրա՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Եթե պարտավորությունները չեն կատարվում, Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը։ Ռուսաստանից միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում։

Եթե նայենք նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը բազմիցս շատ վատ է իրեն դրսևորել որպես ՌԴ դաշնակից՝ սկսած ռուս զինվորներ սպանելով մինչև պայմանավորվածություններ խախտել։ Ադրբեջանն ինչ ուզել է, մեր տարածաշրջանում արել է, Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել։ Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ Ադրբեջանը բազմիցս օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից չլսեցինք»,-նշել է ԱԺ նախագահը։

tert.am

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվեն

 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին:

Երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։

tert.am

Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'Բրայեն

 

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու ՀՀ  և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, որը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նա նաև հավելել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Բաքվում:

news.am

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բալ. Այն զգացվել է Տավուշի բնակավայրերում 3 բալ

 

Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

armenpress.am

Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ վախենում է ռևանշիզմից. Սիմոնյանն արձագանքել է Ալիևին

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ իրենք պատերազմ չեն ուզում, սակայն իրենց մտահոգում է Հայաստանում  «հասունացող ռևանշիզմը» և երաշխիքներ են պետք, որ նման գործընթացներ չլինեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ երաշխիքներն Ադրբեջանի նախագահը պետք է փնտրի իր քաղաքականության մեջ։

«Այդ երաշխիքը նա պետք է փնտրի առաջինը իր մեջ և իր քաղաքականության մեջ։ Ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ Չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ «վախենում եմ ռևանշիզմից»։ Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին և ասել՝ «ռևանշիզմից վախենում եմ»։ Վախենո՞ւմ ես ռևանշիզմից՝ նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ, քո անմիջական հարևանների, որոնց չես կարող փոխել»,- ընդգծեց Սիմոնյանը։

 

 

Պիտակ