Դեկտեմբեր 08, 2023 17:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 8․12․2023

Գազայի բնակիչներին սպանելու և գերեվարելու հարցում իսրայելցի զինվորների հանցագործությունները հասել են այն աստիճանի, որ ոմանք այդ հանցագործությունները համեմատւմ են ԴԱԻՇ-ի հանցագործությունների հետ։

Ջավան

Ի՞նչ են կանխատեսում փորձագետները հետպատերազմյան Գազայի մասին

Սիոնիստական ​​վերլուծական կենտրոնները և միջազգային քաղաքական շրջանակները, փաստելով, որ Թել Ավիվը ներկայիս մահաբեր պատերազմից հետո  Գազայի ապագայի համար հստակ ռազմավարություն չունի, այս առումով մի քանի սցենարներ են ներկայացնում։

Սակայն իսրայելական հետազոտական ​​կենտրոնների և միջազգային քաղաքական շրջանակների գնահատականները ցույց են տալիս, որ Թել Ավիվը Գազայի հատվածի ապագայի հետ կապված հստակ ռազմավարություն չունի ներկայիս պատերազմից հետո։

 

Դոնյայե Էղթեսադ

Խաղաղությունը ինչպե՞ս է հնարավոր:

The Economist ամսագիրը իր նոր համարը հատկացրել է Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղության հնարավորությանը, և վերնագրելով իր հոդվածը, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը, գրել է. «Խաղաղության գործընթացը կարող է շատ առումներով սխալ ուղով ընթանալ, բայց նաև իրական հնարավորություն կա, որ այն կարող է ճիշտ ուղու վրա լինել»։

Այս պարբերականը պնդում է, որ եթե ցանկանում եք իմանալ, թե որքանով է անհրաժեշտ խաղաղությունը իսրայելցիներին ու պաղեստինցիներին, ապա պատկերացրեք, թե ինչ կլինի նրանց հետ՝ մշտապես գտնվելով ​​պատերազմական իրավիճակում։ Մինչև ատամները զինված իսրայելական բանակի դեմ պաղեստինցիների ամենահզոր զենքը կմնա իրենց ժողովրդի մահն ու տառապանքը: Եթե ​​Իսրայելը ցանականում է լինի ծաղկուն ժողովրդավաական երկիր, ապա նրա ճակատագիրը ևս տխուր կլինի:

Եթե ​​Իսրայելը շարունակի հենվել իր բանակի վրա՝ պաղեստինցիներին ենթարկեցնելու համար, ապա նա կդառնա ապարտեիդի տխրահռչակ իրականացնողը: Բռնության մեջ փակված երկու կողմերի համար խաղաղությունն ձերբազատվելու միակ տարբերակն է:

 

Իրան

Իրան-Ռուսաստան առևտրային համաձայնագրերի խոչընդոտները վերացնելու ջանքերը

Ասիական հարցերով փորձագետ Մեհդի Սեյֆ Թաբրիզին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Մոսկվա կատարած այցի մասին ասել է. «Իրանի 13-րդ շրջանի կառավարության սկզբից ի վեր արդեն երկրորդ անգամ տեղի ունեցած այս այցը վկայում է տարբեր հարթություններում Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության շրջանակների խորացման մասին»։

Սեյֆ Թաբրիզին հավելել է․ «Նկատի առնելով Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերություններում ապրանքաշրջանառությունից դոլարը հանելու քաղաքականությունը, ներկայումս երկու երկրների միջև առևտրի 60 տոկոսը, իսկ որոշ աղբյուրներ համաձայն՝ 80 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով՝ ռուբլով և ռիալով»։

 

Ֆարհիխթեգան

Հոկտեմբերի 17-ից 66 ամերիկացի զինվոր է սպանվել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է. «Հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի ուժերը Սիրիայում և Իրաքում 78 անգամ հարձակման են ենթարկվել, ինչի հետևանքով սպանվել է 66 մարդ։

 

Դոնյայե Էղթեսադ

Համեմատելով իսրայելցի զինվորների գործողությունները ԴԱԻՇ-ի հետ

Ամերիկացի քաղաքական գործիչ, «Tucker Carison» ծրագրի հատուկ փորձագետ Ջեքսոն Հինքլը, X սոցիալական ցանցում լուսանկար վերահրապարակելով, իսրայելցի զինվորների գործողությունները համեմատել է ԴԱԻՇ-ի հետ։

Հինգշաբթի երեկոյան հրապարակվել են պաղեստինցիների գերևարվելու  տեսանյութերը, որոնցում պատկերված են, որ նրանք մերկ նստած են գետնին՝ փակ աչքերով: Մեկ այլ տեսանյութում երեւում է, թե ինչպես են պաղեստինցի գերիները բեռնատարով տեղափոխվում օկուպացված տարածքներ։

 

Mamul.am

«Հայաստանին զինողները կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն». Էրդողան

Հունաստանից վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել իրեն մոլորեցնող երկրների ծուղակը: Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են: Նրանք, ովքեր զինում են Հայաստանին, կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն: Ֆրանսիայի գործողությունները, որը զենք է ուղարկում Հայաստան, սադրանք են: Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով վնասում է Հայաստանին»,- ասել է Էրդողանը:

 

Armenpress.am

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր մղում պահվող անձանց փոխանակելու գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում», - գրված է հայտարարությունում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Մոսկվան նաև ողջունում է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի ժեստ հօգուտ Ադրբեջանի հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաև Բաքվի կողմից ՄԱԿ-ի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար Հայաստանի թեկնածությանն աջակցությունը։

«Ռուսական կողմը (ՌԴ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Ս.-Խ. Էդելգերիևը) շփումներ է ունեցել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության», - նշված է հայտարարությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

 

News.am

Հունաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Յերապետիտիսը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է հինգշաբթի օրը կայացած Հունաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։ Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունը։

«Յերապետրիտիսը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հռչակագիրը, որով հայտարարվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին՝ ընդգծելով, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ։

Յերապետրիտիսը նշել է, որ Հունաստանը կարծում է, որ կարևոր է լուծել տեղահանված բնակչության մարդասիրական կարիքները և խթանել ինստիտուցիոնալ երկխոսությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Յերապետիտիսին Հունաստանին աջակցելու համար և ողջունել առաջընթացը հունա-թուրքական հարաբերություններում։

Միրզոյանը հույն նախարարին հրավիրել է այցելել Երևան, Յերապետիտիսն ընդունել է հրավերը՝ ասելով, որ այցը ծրագրվելու է դիվանագիտական ուղիներով։

 

Mamul.am

«Պատմական հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության հասնելու համար». Բորել

ԵՄ-ը ողջունում է կալանավորվածներին փոխադարձ ազատ արձակելու մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք համաձայն ենք, որ կա պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, և մենք հանձնառու ենք՝ աջակցելու այդ ջանքերին»,- գրել է նա:

 

 

 

 

Պիտակ