Դեկտեմբեր 08, 2023 19:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Երեւանի տարօրինակ հակումը դեպի Արեւմուտք

Միջազգային հարաբերությունների իրանցի հայտնի փորձագետ Էհսան Մովահեդյանը մի գրառման մեջ նշել է. -Վերջին ամիսներին, հատկապես Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումից և շուրջ 120 հազար հայերի այս տարածաշրջանից արտաքսումից և տեղահանումից հետո, հայ հասարակության մեջ քննարկվում է այս երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու շուրջ։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում երկու տեսակետ կա.

Հայաստանի կառավարությանը  մոտ կանգնած ուժերը և Նիկոլ Փաշինյանին աջակցող կուսակցությունները Ռուսաստանից հեռանալով, ընդգծում են, որ Հայաստանի պաշտպանության համար մինչ օրս ընդունված մոտեցումը սխալ էր, և Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար այլևս չպետք է հույս դնել մեկ երկրի վրա: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ են անվտանգության բազմաբնույթ և բազմաթիվ գործընկերներ, ուստի օրակարգում է Արևմուտքին և ՆԱՏՕ-ին մերձեցումը, Ռուսաստանի հետ ավելի ցածր մակարդակի քաղաքական և անվտանգության հարաբերությունների պահպանմանը զուգահեռ:

Հայաստանի իշխանությունը վրդովված և վիրավորված է Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը լրջորեն չի օգնել այս երկրին 2020 թվականի պատերազմում, ակտիվ չի եղել Ղարաբաղի հայերի պաշտպանության գործում և մինչ օրս չի հայտարարում, որ Բաքուն գրավել է Հայաստանի հիմնական տարածքի մի մասը, և պետք է դուրս գա այդ տարածքներից։

Մյուս կողմից, Հայաստանի իշխանության ընդդիմադիրներին և Ռուսաստանի իշխանություններին զայրացնում է Նիկոլ Փաշինյանի և  նրա գործընկերների օրեցօր աճող արևմտականացումը, ՆԱՏՕ-ի անվտանգության, հետախուզական և ռազմական իշխանությունների ներկայության աստիճանական դյուրացումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների չմասնակցելը ՀԱՊԿ-ի նիստերին և ժամանակ առ ժամանակ հնչող հռետորաբանությունը։ Նրանք պնդում են, որ երբ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի  տարածքի մաս, նա այլեւս չպետք է սպասելիքներ ունենա Ռուսաստանից։

Միևնույն ժամանակ պետք է տեսնել, թե ինչու է Արևմուտք համառորեն ձգտում է Հայաստանին իր կողմը քաշել, և արդյոք արևմտյան իշխանությունները կօգնեն պահպանել Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, թե՞ ճգնաժամային իրավիճակում կլքեն այս երկիրը։

Շատ հիշատակվող երկրներից մեկը Ֆրանսիան է, որը վերջերս ռազմական օգնություն է ցուցաբերել Հայաստանին և իհարկե, խոսակցություններ կան այդ երկրից Երեւան ուղարկված սարքավորումների որակի ու արդյունավետության մասին։

Միաժամանակ պետք է նշել, որ Ֆրանսիայի ուշադրությունը Հայաստանի և Կենտրոնական Ասիայի որոշ այլ երկրների նկատմամբ պայմանավորված է Աֆրիկյան մայրցամաքից այս երկրի արտաքսմամբ և Գաբոնի, Մալիի, Նիգերի և այլ երկրների եղեգի ռեսուրսներից Սարկոզիի կառավարության հասանելիության կրճատմամբ։

Ֆրանսիան, որն այլևս ի վիճակի չէ Նիգերից ուրան արդյունահանել, այդ նպատակով եկել է Կենտրոնական Ասիայի երկրներ և, իհարկե, ագահ է Հայաստանի հարավային շրջանների բազմազան հանքային պաշարների նկատմամբ, որը ներկայումս հիմնականում Ռուսաստանի վերահսկողության տակ է։ 

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների՝ հաղորդակցության ուղիներն ու ցամաքային ճանապարհները վերահսկելու կամ հայկական բանակ ներթափանցելու փորձն առավելապես ուղղված է Իրանին և Ռուսաստանին սպառնալուն, և դա լավ նորություն չի համարվում այս երկրների համար։

Բրիտանիայի հետ Հայաստանի վերջին սերտ և ծավալուն շփումները նույնպես շատ զարմանալի և անտրամաբանական են։ Որովհետև Բրիտանիան եղել է կեղծ Զանգեզուրի միջանցքի գլխավոր նախագծողը և Հայաստանի վրա հարձակվելու և այս երկրի մեծ տարածքները գրավելու համար կուլիսների հետևում կանգնած Բաքվի գլխավոր շարժիչը և մտադիր է  Հայաստանի հարավային շրջանների օկուպացումը հեշտացնելով, այդ տարածքը դարձնել կենտրոն ՆԱՏՕ-ի, սիոնիստական ​​և թաքֆիրական ուժերի և հակաիրանական անջատողականների ներկայության համար։

Հարկ է նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի ջանքերն թեև միտված են Բաքվին աջակցող այս երկրի թշնամանքը նվազեցնելու նպատակով, բայց, ի վերջո, դա հանգեցնում է Հարավային Կովկասում Թուրքիայի տնտեսական և անվտանգության ազդեցության ընդլայնմանը և այս տարածաշրջանի ապակայունացմանը, որը կրկին  Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վնասին է լինելու։

Մինչ այս Սիրիայում Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլնի ապակայունացնող գործողությունները պատճառ դարձան, որ Ռուսաստանն ու Իրանն  անմիջապես հասկանալով այդ լուրջ վտանգի հետևանքները, մոտենան միմյանց և պահպանեն Բաշար Ասադի իշխանությունը։ Այս համագործակցության փայլուն արդյունքը կարող է դաս և ոգեշնչող ազդակ լինել Հայաստանի անվտանգության և կայունության պահպանման համար։

Իրանցի փորձագետի խոսքով, եթե ​​Հայաստանը նվազեցնի իր համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ և շրջվի դեպի ՆԱՏՕ ու Արևմուտք, ապա ոչ միայն չի խուսափի ճգնաժամից և անկայունությունից, այլև իր հարևանների և մերձավոր դաշնակիցների մոտ զգայունություն առաջացնելով՝ կստիպի նրանց կասկածել Հայաստանի հետ համագործակցությունն ու այդ երկրի նկատմամբ աջակցությունը շարունակելու հարցում։ Հատկապես, ստեղծված իրավիճակում Ալիևի կառավարությունը բարձր մակարդակի վրա է պահել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ և ցանկանում է առավելագույնս օգտագործել ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության մեջ առկա տարակուսանքն ու խառնաշփոթը։ 

Հաշվի առնելով Գազայում պատերազմի շարունակվելը և Ուկրաինային աջակցելու հարցում Արևմուտքի կարողության ու մոտիվացիայի նվազելը, Ռուսաստանը մոտ ապագայում կարող է իր պայմանները պարտադրել Ուկրաինային և գծել այս երկրի նոր սահմանները։ Արդյունքում Պուտինն ավելի շատ ժամանակ կունենա Հարավային Կովկասի խնդիրների վրա կենտրոնանալու համար։ Դժվար թե արևմտյան երկրները, որոնք չկարողացան հետ մղել Ռուսաստանին Ուկրաինայում, Հայաստանում Պուտինի հետ բախվելու դրդապատճառ ունենան։ Եվ հետևաբար, եթե Երևանը շարունակի ներկայիս ծայրահեղ արևմտամետ մոտեցումը, ապա խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ, որը նույնպես բազմաթիվ ռազմակայաններ ունի Հայաստանում։

Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը կարող է օգուտ քաղել Իրանի իշխանությունների բարեխիղճ կարծիքներից ու խորհուրդներից՝ ընդունելով տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված մոդել։ 

Արտատարածաշրջանային ուժերին Կովկաս բերելու հարցում համառությունը չի նպաստել այս տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանմանը, և հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի նման տերությունների անհամաձայնությունը այս մոտեցման նկատմամբ,  դրա պնդումը Հայաստանի շահերից չի բխում։ Իհարկե, Հայաստանի բնական իրավունքն է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր երկրների հետ՝ հիմված հարգանքի և փոխադարձ շահերի պահպանման վրա։ Բայց Հայաստանը կբախվի Իրանի ու Ռուսաստանի լուրջ հակազդեցությանը՝ ենթարկվելով արևմտյան երկրների մաքսիմալիստական նկրտումներին, որոնք մտադիր են Հայաստանը վերածել հարթակի` սպառնալու Իրանի և Ռուսաստանի անվտանգությանն ու կայունությանը,  և  բացի խորհրդանշական ու անօգուտ գործողություններից, վերջին երեք տարիների ընթացքում որևէ քայլ չեն ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ Իրանը Հայաստանի կառավարության հետ անվտանգության և ռազմական հատուկ համաձայնագիր չի կնքել, նա միշտ եղել է Հայաստանի սահմանների անվտանգության և կայունության պահպանման կողմնակիցը, և եթե, լայն մշակութային ու տնտեսական հարաբերություններին զուգահեռ, ​​պարոն Փաշինյանի կառավարությունը ուշադրություն դարձնի նաև Թեհրանի տեսակետներին՝ այս երկրի անվտանգությունը, կայունությունն ու ամբողջականությունը պահպանելու համար,  նրան ավելի պայծառ ապագա է սպասվում։

Իրանը երբեք մենակ չի թողել իր ազնիվ ու հավատարիմ դաշնակիցներին, և այն, ինչ վերջին տասնամյակում տեղի է ունեցել Եմենում, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, կարող է ուսանելի ուղեցույց լինել Հայաստանի իշխանությունների համար։