Այրել են պաղեստինցի փախստականների վրանները, չեղարկվել են ներքին թռիչքները Թել Ավիվում - Լուրեր Պաղեստինից
Եվրոպայում Պաղեստինին աջակցող և Թել Ավիվում Նեթանյահուի հակառակորդների ցույցերը Պաղեստինի և Արևմտյան Ասիայի հետ կապված վերջին նորություններից են։
Իսրայելի նոր հանցագործությունը՝ այրել պաղեստինցի փախստականների վրանները
Ըստ Al-Mayadeen ցանցի, շաբաթ գիշեր սիոնիստական բանակը թիրախավորել է պաղեստինցի փախստականների վրանները, որոնք գտնվում են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Աղսա նահատակների հիվանդանոցի շրջակայքում։ Այս հարձակումների հետևանքով նահատակվել են 23 պաղեստինցիներ և մի շարք ուրիշներ վիրավորվել են։
Օկուպացված տարածքներում չեղարկվել են ներքին թռիչքները
Սիոնիստական լրատվամիջոցները հայտարարել են, որ իսրայելական ավիաընկերությունները չեղարկել են ներքին թռիչքները օկուպացված Էյլաթի և Բեն Գուրիոն օդանավակայանի միջև։ Այս գործողությունը գրավյալ տարածքներում անվտանգության ծանր պայմանների և այս տարածքում դիմադրության առանցքի արձագանքի վախի ու սարսափի տարածման պատճառով է տեղի ունեցել։
Թել Ավիվի մերձակայքում դիմադրության գործողությունների արդյունքում երկու սիոնիստ է սպանվել
Սիոնիստական ռեժիմի 13-րդ ալիքը հայտարարել է, որ Թել Ավիվի մերձակայքում գտնվող Հոլոն քաղաքում հակասիոնիստական գործողության արդյունքում երկու սիոնիստ է սպանվել, մի քանիսը վիրավորվել են։ Սիոնիստական աղբյուրները վիրավորների վիճակը գնահատել են շատ ծանր։ Գազայի հարավում տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է նաև այս ռեժիմի զինծառայող, ում վիճակը նույնպես ծանր է գնահատվում։
Սիոնիստների հարձակումները հարավային Լիբանանի վրա
Ըստ «Ալ-Մայադին» ցանցի, շաբաթ գիշեր Սիոնիստական ռեժիմի կործանիչները թիրախ են դարձրել Լիբանանի հարավում գտնվող Մահմուդիեի շրջակայքը: Սիոնիստները ռմբակոծել են նաեւ Լիբանանի հարավում գտնվող Կաֆարկալա քաղաքը։
Հեզբոլլահի հրթիռային հարձակումները գրավյալ տարածքների հյուսիսի ուղությամբ
Ալ- Ահդ լրատվական կայքի փոխանցմամբ՝ Լիբանանի Հեզբոլլահը հայտարարություն է տարածել օկուպացված Պաղեստինի հյուսիսում բնակավայրերի դեմ հրթիռային գործողության մասին և հայտարարել է, որ օկուպացված Բեյթ Հիլել քաղաքն առաջին անգամվա համար թիրախավորվել է Լիբանանի իսլամական դիմադրության տասնյակ հրթիռների միջոցով:
Զանգվածային ցույցեր Թել Ավիվում
Սիոնիստական լրատվամիջոցները հայտարարել են, որ շաբաթ գիշեր հազարավոր սիոնիստ վերաբնակիչներ դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ և կարգախոսներ են վանկարկել՝ ընդգծելով գերիների փոխանակման համաձայնության և արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Սիոնիստական ռեժիմի ոստիկանական ուժերը բախվել են բողոքող սիոնիստների հետ։
Եվրոպական քաղաքներում ի աջակցություն Պաղեստինի տեղի են ունեցել ցույցեր
Վաֆա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ գիշեր Եվրոպայի հազարավոր քաղաքացիներ Անգլիայում, Դանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի և բողոքել են Գազայում Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության դեմ։ Այս երթի մասնակիցները պահանջել են անհապաղ զինադադար եւ Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։