Օգոստոս 06, 2024 11:45 Asia/Tehran
  • Իսրայելի պատերազմի նախարար Յոաֆ Գալանտը
    Իսրայելի պատերազմի նախարար Յոաֆ Գալանտը

Pars Today - Եմենի Ազգային փրկության կառավարության անդամ Ալի Ալ-Ղահումը, բացատրելով, թե դիմադրության առանցքը ինչպես կարձագանքի Իրանում նահատակ Իսմայիլ Հանիեին սպանելու Իսրայելի ​​ռեժիմի վերջին ոճրագործությանն, ասաց. -Իրանը միայնակ չի արձագանքի այս հարձակմանը, այլ դա տեղի կունենա Դիմադրության ուղեկցությամբ։

Իրանի հարձակումից Իսրայելի ​​ռեժիմի ղեկավարների վախը, Հեզբոլլահի հարձակումները գրավյալ տարածքների վրա, 150 հազար իսրայելցիների անորոշ վիճակը թռիչքների չեղարկման պատճառով, Եմենի աջակցությունն Իսրայելի վրա Իրանի հարձակմանը և Գազայի հատվածի շարունակական ռմբակոծումը Արևմտյան Ասիայում ռազմական վերջին զարգացումներն են, որոնց կանդրադառնանք ParsToday-ի այս հաղորդման ընթացքում։

Անօդաչու սարքերի ներթափանցումն օկուպացված տարածքներ և վտանգի ազդանշանների ակտիվացում

Երկուշաբթի օրը «Ալ Ջազիրա»-ի հաղորդման համաձայն, սիոնիստական ​​աղբյուրները հայտարարել են, որ վտանգի ազդանշանները միացվել են օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող Քիրյաթ Շմոնա և Ալ-Ջալիլ շրջանում՝ Լիբանանի Հեզբոլլահի անօդաչու թռչող սարքերի այս շրջան ներթափանցումից հետո: Հեզբոլլահի հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը վերջին ամիսների ամենահաճախ հանդիպող դեպքերից են։

Համատարած վախ Իրանի հարձակումից

Երկուշաբթի օրը «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանի վախից, վերջին օրերին գրավյալ տարածքներում հայտնվել են վախի մեջ, քանի որ Թեհրանի պաշտոնատարները պնդել են, որ վրեժխնդիր են լինելու և սիոնիստ պաշտոնատարները ձգտում են լուծում գտնել այդ վրեժը կանխելու համար։

Իրանի բանակն ու ԻՀՊԿ-ը միասին են հարձակում իրականացնելու

Իսրայելի «Ալմա» հետազոտական ​​կենտրոնն իր վերջին զեկույցում հայտարարեց, որ Իրանը լայնածավալ հարձակում է իրականացնելու Իսրայելի վրա, որի ընթացքում կօգտագործի հրթիռների լայն տեսականի, և տարածաշրջանի դիմադրության ուժերը, հատկապես Հեզբոլլահը կմասնակցեն այդ գործողությանը։

Իսրայելի ​​ռեժիմի «Ալմա» հետազոտական ​​կենտրոնը գտնում է, որ Իրանի նոր հարձակումը կլինի ավելի հզոր, քան այն հարձակումը, որը Թեհրանն իրականացրեց Իսրայելի դեմ ապրիլի 14-ին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման։

Նեթանյահուն ապաստարանում

Իսրայելական լրատվամիջոցները կիրակի գիշերը հայտնել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գործընկերները տեղակայվել են Իսրայելի ռազմական նախարարության ստորգետնյա ապաստարանում։ Իրանի և դիմադրության խմբերի հնարավոր հարձակման վախը թուլացրել է Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության և վարչական կառույցները, և օկուպացված տարածքների շատ բնակիչներ գիշեր-ցերեկ արթուն են կամ մնում են ապաստարաններում:

Նեթանյահու. Իրանը ձգտում է շրջափակել մեզ

Իսրայելի ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր վերջին ելույթում ասել է. -Անդրադառնալով Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության համար Իրանի և Դիմադրության առանցքի վրեժխնդրության խոստմանը, Իրանը և նրա վստահված անձինք ձգտում են շրջափատել մեզ։

Թել Ավիվը խորհրդակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ Իրանի դիմաց պաշտպանվելու համար

Սիոնիստական ​​ռեժիմի 13-րդ ալիքը կիրակի գիշեր հայտարարել է, որ Իսրայելը  խորհրդակցում է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների պաշտոնատարների հետ՝ պաշտպանելու Թել Ավիվը Իրանի հարձակումից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ և ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քերբին ասել է. -ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իսրայելի դեմ վրեժխնդիր լինելու վերաբերյալ իրանցի պաշտոնյաների հայտարարությունները պետք է լուրջ ընդունվեն։

150,000 իսրայելցիներ անորոշ վիճակում են հայտնվել թռիչքների չեղարկման պատճառով

Կիրակի օրը «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի 12-րդ ալիքը հայտարարել է, որ մոտ 150 հազար իսրայելցի անորոշ վիճակում է հայտնվել օկուպացված տարածքներից դուրս՝ դեպի Թել Ավիվ ավիաընկերությունների թռիչքների չեղարկման պատճառով։ Հաղորդման համաձայն, Իսրայելի և Հեզբոլլահի միջև լարվածության աճը ստիպել է 15 միջազգային ավիաընկերությունների չեղարկել թռիչքները դեպի Թել Ավիվ։

10.000 զոհ և վիրավոր՝ իսրայելցի զինվորականների զոհերի վերջին վիճակագրությունը

Կիրակի օրը հրապարակված «Եդիոտ Ահարոնոտ» թերթը հայտարարեց. Հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 10,000 իսրայելցի զինվոր է սպանվել կամ վիրավորվել, իսկ ամեն ամիս 1000 զինվոր է ավելանում վերականգնողական կարիք ունեցող վիրավորների և հաշմանդամների թվին։ Ըստ այս եբրայական լրատվամիջոցի՝ այս վիճակագրությունը պաշտոնապես հրապարակվում է Իսրայելի պատերազմի նախարարության կողմից։

Եմենի ազգային փրկության կառավարություն. Թել Ավիվին պատասխան գործողության ժամանակ, Դիմադրության առանցքի ճակատները կլինեն Իրանի հետ

Sputnik-ի փոխանցմամբ՝ Եմենի ազգային փրկության կառավարության անդամ Ալի Ալ-Ղահումը կիրակի օրը խոսել է այն մասին, թե ինչպես է դիմադրության առանցքն արձագանքելու Լիբանանում հրամանատարների և Իրանում Իսմայիլ Հանիեի սպանության Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հանցագործություններին։ Նա նշել է, որ տարածաշրջանում հակամարտության շրջանակների ընդլայնման պատասխանատվությունը Իսրայելի և ԱՄՆ-ի վրա է բարդված։  Ալ-Ղահումը հավելել է․- Թեհրանում և Լիբանանում Իսրայելի հանցագործություններին արձագանքելը միայն Իրանի կողմից չի լինելու, և Դիմադրության առանցքը ևս մասնակից է լինելու։ Դիմադրության առանցքն Ալ-Աքսայի փոթորիկ գործողության սկզբից մինչ օրս թե խոսքով թե գործով ղեկավարել է իրավիճակը։

Եմենի զինված ուժերի հայտարարությունը ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Ըստ «Ալ Մասիրա» հեռուստաալիքի, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին կիրակի օրը հայտարարել է Սաադա նահանգի վրայով ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման և Ադենի ծոցում Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող նավի դեմ գործողության մասին։

10 հազար պաղեստինցիների գերությունը սիոնիստական ​​բանտերում

Ըստ Al Jazeera-ի հաղորդման, պաղեստինցի բանտարկյալների ասոցիացիան՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում գտնվող գերիներին աջակցող իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.- Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ օգոստոսից ի վեր մոտ 9900 պաղեստինցի գտնվում է իսրայելական գերության մեջ։ Սակայն այս վիճակագրությունը չի ներառում Գազայում գտնվող իսրայելական ռազմական ճամբարներում պահվող պաղեստինցիների թիվը։

Համաձայն այս զեկույցի՝ 3432 պաղեստինցիներ ներկայումս գտնվում են սիոնիստների վարչական կալանքի տակ, իսկ 86 պաղեստինցի կանայք գերության մեջ են միայն Դամոնի բանտում։ Պաղեստինցի գերիների մեջ կան նաև 250 երեխաներ։

Գազայի բնակելի թաղամասերի ռմբակոծումը և այդ հատվածում բնապահպանական աղետը

Երկուշաբթի օրը Պաղեստին Ալ-Յում ցանցի հաղորդման համաձայն՝ բժշկական աղբյուրները հայտարարել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հարձակումների հետևանքով առնվազն 54 պաղեստինցի է նահատակվել։ Նաև Գազայի ջրամատակարարման և կոյուղու հատվածների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի բանակի կանխամտածված հարձակումների հետևանքով այս տարածքում բնապահպանական աղետ է տեղի ունեցել, որի պատճառով մաշկային հիվանդություններն ու հեպատիտը մեծապես տարածվել են այս տարածքում: 

Իրաքի վարչապետ. Տարածաշրջանում լարվածությունը կանխելու միակ միջոցը Նեթանյահուին զսպելն է

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շարունակելով ջանքերը՝ կանխելու Դիմադրության առանցքի պատասխանը ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Լիբանանում Հեզբոլլահի ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությանը, ԱՄՆ-ի Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հետ։

Այս հեռախոսազրույցում Սուդանին հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածությունը կանխելու միակ միջոցը Իսրայելի վարչապետին և այս ռեժիմի կաբինետին զսպելն է։

Իրաքի «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար․ Կհայտարարվի Իրաքից ամերիկյան ուժերի հեռացման ժամանակացույցը

Կիրակի օրը Al-Mawazin News-ի հաղորդման համաձայն, Իրաքի Բադր կազմակերպության գլխավոր քարտուղար Հադի Ալ-Ամերին ընդգծել է, որ Իրաքից օտար ուժերի հեռացման որոշումն անշրջելի է:

Ալ-Ամերին հավելել է. -Շուտով կհրապարակվի այդ ուժերին Իրաքից դուրս մղելու ժամանակացույցը։ Բոլոր այն չարիքները, որ մենք տեսնում ենք տարածաշրջանում, կապված են Իրաքում ամերիկացիների ներկայության հետ։

Ըստ այս լրատվամիջոցի՝ ամերիկյան օկուպացիոն ուժերը տեղակայված են Իրաքում 2003 թվականից, և նրանց ամենամեծ բազան Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադն է Ալ-Անբար նահանգում։

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրան և Պաղեստին, Եմեն և Իրան, Դիմադրության առանցք, Արևմտյան Ասիայի նորություններ, Գազայի պատերազմ, Պաղեստին