Իսրայելական ԶԼՄ-ները խոստովանել են, որ սիոնիստների դեմքին նկատելի է վախն ու սարսափը
Սիոնիստական ռադիոն խոստովանել է, որ Թեհրանում նահատակ Հանիեի սպանությունից հետո սիոնիստները ահ ու սարսափով սպասում են այս սպանությանն ուղղված պատասխան գործողությանը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Գազայի պատերազմի սկզբից, տարածաշրջանային և միջազգային դերակատարները զգուշացրել են այս հակամարտությունը այլ շրջաններ տարածվելու մասին։ Սակայն Սիոնիստական ռեժիմի իշխանություններն այս պատերազմի կրակը տարածեցին այլ շրջաններ, այնպես որ Սիրիան ու Լիբանանն ուղղակիորեն հարձակման թիրախ դարձան Թել Ավիվի կողմից, իսկ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց Իսրայելի կողմից Թեհրանում։ Սա բավականաչափ լուրջ դարձրեց Իրանի պատասխան հարձակումն ու դիմադրությունը։
Ըստ Pars Today-ի, այս համատեքստում Axios-ը հայտարարել է, որ Սիոնիստական հետախուզական հանրության գնահատականները ցույց են տալիս, որ Թեհրանը վճռական է ռազմական լուրջ պատասխան տալու Թել Ավիվին, և հնարավոր է, որ այդ հարձակումը տևի մի քանի օր:
Մյուս կողմից, Իսրայելական հետախուզական կազմակերպություն՝ Մոսադին առընթեր Iran International կայքը գրել է.-Իրանի հարձակումն Իսրայելի վրա հստակ է և մոտալուտ։
Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել է նաեւ, որ Իսլամական Հանրապետությունը դիվանագետների միջոցով տարածաշրջանի երկրներին տեղեկացրել է, որ ծրագրում է հարձակվել գրավյալ տարածքների դեմ։
Սիոնիստական Walla կայքը նույնպես բացատրել է իրավիճակը և գրել. -Իսրայելի ռեժիմի ռազմական հետախուզությունը և օդային ուժերը բարձր պատրաստվածության վիճակում են՝ Իրանի մոտալուտ պատասխանի հավանականության պատճառով։
Այս կապակցությամբ CNN-ը հայտնել է, որ Սիոնիստական ռեժիմի հետախուզական աղբյուրները համոզված են, որ Լիբանանի Հեզբոլլահը պատասխան հարձակումը կսկսի օգոստոսի 12-ին, իսկ Իրանը մի քանի ժամ անց։
Իսրայելի ռեժիմի անհանգստությունն ու հոգեկան ցնցումներն օրեցօր ավելանում են՝ կապված ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի վճռական պատասխանի և ավագ հրամանատար նահատակ Ֆուադ Շոքրիի սպանությանը Լիբանանի իսլամական դիմադրության արձագանքի հետ։
Սիոնիստական ռադիոն խոստովանել է, որ Թեհրանում նահատակ Հանիեի սպանությունից հետո սիոնիստները սպասում են այս սպանության պատասխան գործողությանը։
Անդրադառնալով փողոցների լռությանը և յուրաքանչյուր սիոնիստի դեմքին նկատվող անհանգստությանը, այս ռադիոն այն բնութագրել է որպես կորոնավիուսի ժամանակներում տիրող պայմանների նման։
Սիոնիստական լրատվամիջոցները խոսում են նաև անցումների և օդանավակայանների խափանումների, բազմաթիվ չվերթների չեղարկման և ուղեւորների շփոթության մասին։