Իսրայելցիների սարսափը հյուսիսում պատերազմից․ Հեզբոլլահի հրթիռային հարձակումները նոր ռեկորդ են սահմանել
Իսրայելի ռեժիմի 12-րդ ալիքը, ի պատասխան Լիբանանի Հեզբոլլահի համատարած հարձակումներին, հայտարարեց. Նեթանյահուի թույլ և ձախողված կաբինետը մոռացել է Իսրայելի հյուսիսի մասին։
Pars Today-ի լրատվական այս փաթեթում օկուպացված տարածքների հյուսիսում Հեզբոլլահի և սիոնիստները միջև վերջին զարգացումների և հակամարտությունների մասին լուրերի ընտրանին են՝ «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի համատարած հարձակումները գրավյալ տարածքների հյուսիսում, սիոնիստների խոստովանությունը Լիբանանի դիմադրության հզորության մասին, ավանաբնակների հուսահատությունը և սիոնիստների նոր կորուստները։
«Հեզբոլլահը» հարձակվել է օկուպացված տարածքների հյուսիսում սիոնիստ զինվորականների հավաքման կենտրոնների վրա.
«Ալ-Մանար» ալիքը հայտարարել է. Լիբանանի Հեզբոլլահը, ի պատասխան սիոնիստների հարձակումներին և ի աջակցություն Պաղեստինի ժողովրդին, 6 լայնածավալ գործողությունների ընթացքում թիրախավորել է օկուպացված տարածքների հյուսիսում սիոնիստ զինվորների հավաքման կենտրոնները «Իբրիմ», «Ալ-Մարաջ», «Ջալ-ալԱլա», «Միրոն», «Ալ-Մանարա», «Շետուլա», «Կարիաթ Շեմոնա» և «Բեյթ Հիլել» բնակավայրերում պայթուցիկ անօդաչու թռչող սարքերի միջոցով, և այս հարձակումների հետևանքով մի քանի սիոնիստներ վիրավորվել են։
Սիոնիստների դեմ Հեզբոլլահի հրթիռային հարձակումները նոր ռեկորդ են սահմանելը
Սիոնիստական բանակի ռադիոն խոստովանել է. Նախորդ Օգոստոսին ընդհանուր առմամբ 1307 հրթիռ է արձակվել Լիբանանից դեպի օկուպացված Պաղեստինի հյուսիս։ Համաձայն այս հաղորդման՝ Օգոստոս ամսվա ընթացքում «Հեզբոլլահի» կողմից օրական միջինը 40 հրթիռ է արձակվել օկուպացված տարածքների ուղղությամբ, ինչը Գազայի դեմ սիոնիստական պատերազմի մեկնարկից ի վեր արձակված հրթիռների ամենաբարձր թիվն է։
Սիոնիստական լրատվամիջոցները խոստովանում են Լիբանանի Հեզբոլլահի հզորության մասին
Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը, Լիբանանի Հեզբոլլահի համատարած հարձակումների վերաբերյալ հայտարարեց, որ թույլ և ձախողված Իսրայելի կաբինետը մոռացել է գրավյալ տարածքների հյուսիսի մասին և խոսում է միայն Ֆիլադելֆիայի առանցքի մասին։ Հյուսիսում Իսրայելի քաղաքականությունը զսպման քաղաքականություն չէ, և այդ քաղաքականության միջոցով Իսրայելի կաբինետը թույլ է տալիս Լիբանանի Հեզբոլլահին անել այն, ինչ ցանկանում է այս տարածքներում:
Սիոնիստ լրագրող. Ավանաբնակները իրենց շատ հիասթափված են զգում
Իսրայելի 12-րդ ալիքի թղթակից Հեդար Գիցիսն ասել է. «Իսրայելի բանակը հարձակվում է, բայց չի կարող վերջնական դարձնել իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ հարձակումները Լիբանանից չեն դադարում։ Հարյուր հազարավոր սիոնիստ ավանաբնակներ ունեն այն հարցը, թե ինչպես շարունակել իրենց կյանքը Լիբանանից (Հեզբոլլահի) հարձակումների պայմաններում: Նրանք ամեն օր մտնում են պահպանվող տարածքներ և վերջին շրջանում հատկապես վերջին օրերին իրենց շատ հիասթափված են զգում»։
Սիոնիստների խոստովանությունը Հեզբոլլահի ռազմավարության դեմ իրենց պարտության մասին
Իսրայելի բանակի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Գայ Ցուրը սիոնիստական Kan հեռուստաալիքին տված հարցազրույցում, լիբանանյան Հեզբոլլահի հարձակումների վերաբերյալ ասել է. Իսրայելի միակ ռազմավարությունը Նեթանյահուին իր աթոռին պահելն է։ Հյուսիսում (օկուպացված տարածքների) պատերազմի մեջ ներքաշվելն այնքան էլ ճիշտ չէ. Իսրայելի բանակի օպերատիվ վարչության նախկին պետն էլ հայտարարեց․ «Իսրայելը չունի հստակ ռազմավարություն, և խնդիրն այն է, որ մենք նման ենք նավի, որի շարժիչը խափանվել է, և մենք շարժվում ենք ջրի հոսանքով առանց որևէ հատուկ արդյունքի»։
Նախոդ Հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդեր է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ:
Մյուս կողմից, Գազայի պաղեստինյան դիմադրությունը և Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի այլ դիմադրության խմբերը հայտարարել են, որ այդ հանցագործությունների համար վրեժ են լուծելու օկուպացիոն ռեժիմից։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետեւանքով ավելի քան 40 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 94 հազարը վիրավորվել։
Իսրայելի ռեժիմը հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել՝ պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու և նրանց ողջ հողը տիրանալու համար: