Իրաքում կասեցվել է ԱՄՆ Կոնգրեսի պրոպագանդայի թեւն հանդիսացող «Ալ-Հուրա» հեռուստաընկերության լիցենզիան
Իրաքի բարձրաստիճան հոգևորականության ու կրոնական հաստատությունների հանդեպ ամերիկյան արաբալեզու «Ալ-Հուրա» լրատվամիջոցի վիրավորանքների դեմ իրաքցիների բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով այս երկրի Հաղորդակցության և մեդիա կազմակերպությունը երեք ամսով կասեցրեց ամերիկյան այս լրատվամիջոցի գործունեությունը։
Ալ-Հուրա ամերիկյան հեռուստաընկերությունը ստեղծվել է 2004 թվականին արաբերեն լեզվով։ Այս ցանցի ֆինանսական միջոցների մեծ մասը տրամադրում է Միացյալ Նահանգների Կոնգրեսը։ Այս ցանցը մեծ դեր է խաղացել Իրաքում տեղի ունեցող անկարգությունների մեջ և վերջերս հայտնվել է արգելափակման վտանգի առաջ: Ըստ ParsToday-ի, Իրաքի հաղորդակցությունների և մեդիա կազմակերպությունը, որպես այս երկրում ԶԼՄ-ների գործունեության մշտադիտարկման պաշտոնական մարմին, երկուշաբթի օրը հաղորդագրություն է տարածել և հայտարարել, որ ամերիկյան այս լրատվամիջոցի գործունեությունը երեք ամսով կկասեցվի այն վիրավորանքների պատճառով, որոնք նա թույլ է տվել Իրաքում կրոնական հաստատությունների և խորհրդանիշների հանդեպ։
Այս լուրը հայտնելուց հետո Իրաքի Հաղորդակցության և մեդիա կազմակերպությունը հայտարարությամբ պահանջել է ամերիկյան այս լրատվամիջոցից պաշտոնապես ներողություն խնդրել։
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ «Ալ-Հուրա» հեռուստաընկերությունը կեղծ ռեպորտաժ է հրապարակել Իրաքում կրոնական անձնավորությունների մասին և հայտարարել, որ հետաքննում է այս երկրում այսպես կոչված կրոնական կոռուպցիայի գործը։
Իրաքի Հաղորդակցության եւ մեդիա կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ եթե հետագայում նման խախտումները կրկնվեն, ապա ավելի ծանր պատիժներ կկիրառվեն ամերիկյան այս հեռուստաալիքի նկատմամբ։
Իրաքի հաղորդակցությունների և մեդիա կազմակերպությունը նաև նշել է, որ բոլոր նրանք, ովքեր տուժել են այս հաղորդումից, կարող են դատական հայց ներկայացնել ամերիկյան այս ցանցի դեմ։
Այս հայտարարության մեջ այս կազմակերպությունն ընդգծել է, որ ամերիկյան այս լրատվամիջոցի հաղորդումը հեռու է մեդիա հետաքննությունների ու հետազոտությունների սկզբունքից, և հաղորդման շատ դեպքեր հակասում են մասնագիտական աշխատանքի սկզբունքներին։
Ամերիկյան «Ալ-Հուրա» լրատվամիջոցի հաղորդումը Իրաքում դատապարտումների ալիք է բարձրացրել։
Ի պատասխան այս գործողության՝ Հաշդ ալ-Շաաբի կազմակերպությունը հայտարարեց, որ «Ալ-Հուրա» հեռուստաընկերությունը «թշնամական լրատվական քաղաքականություն» է վարում։
Իրաքի «Ասաիբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղար Ղեյս Ալ-Խազալին նույնպես այս զեկույցը համարել է «ամերիկյան արտաքին քաղաքականության վտանգավոր նշան»։
Իրաքի սուննի կրոնական կազմակերպությունները նույնպես հայտարարել են, որ այս հաղորդումն ամբողջությամբ «սուտ» է։
Ամերիկյան «Ալ-Հուրա» ցանցը, որն իր գործունեությունը սկսել է ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացումից հետո, համարվում է Վաշինգտոնի մեդիա-քարոզչական թեւը՝ իրաքյան հասարակության հետ առերեսվելու հարցում։ Ըստ իրաքյան ԶԼՄ-ների հայտարարության՝ ԱՄՆ-ը փորձում է թուլացնել Իրաքի բարձրաստիճան հոգևորականությանը, Իրաքի ժողովրդի արժեքներն ու համոզմունքները՝ օգտագործելով այս լրատվամիջոցը։
Իրաքում լրատվամիջոցների քննադատների կարծիքով, «Ալ-Հուրա» ցանցի գործողությունները կարելի է գնահատել փափուկ պատերազմի շրջանակներում՝ իրաքցիների սրտերում պառակտում և հուսահատություն առաջացնելու և Իրաքի հարաբերությունները որոշ երկրների, հատկապես Իրանի հետ փչացնելու համար: