Սեպտեմբեր 11, 2024 10:48 Asia/Tehran
  • Իսրայելը շարունակում է խոչընդոտել Գազա մարդասիրական օգնության մուտքին 

Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է  կանխել մարդասիրական օգնության մուտքը Գազա։


ԻՌՆԱ-ի հաղորչդմամբ՝ անտեսելով Գազայում տիրող հումանիտար իրավիճակը Իտմար Բեն Գվիրը հայտարարել է, որ պետք է դադարեցնել մարդասիրական բոլոր տեսակի օգնությունների մուտքն այս տարածք։
Ավելի վաղ, մարդու իրավունքների ոլորտի մի խումբ անկախ փորձագետներ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, կազմակերպության սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող  Մայքլ Ֆախրիի կողմից ստորագրված հայտարարության մեջ դատապարտել էին  Իսրայելի վարած՝ Գազայի բնակիչներին կանխամտածված կերպով սովի մատնելու քաղաքականությունը։  
Հայտարարության մեջ նշված է, որ Գազայի հատվածում թերսնման պատճառով երեխաների մահվան դեպքերի  աճը վկայում է, որ սովը տարածվել է այս հատվածի ամբողջ  տարածքում։ 
Սննդի անվտանգության  դասակարգման (IPC) կոմիտեն, որն աշխատում է ՄԱԿ-ի հետ, ավելի վաղ իր զեկույցում նշել էր, որ սովը շարունակում է սպառնալ Գազայի հատվածին, քանի որ պատերազմը շարունակվում է և օգնության հասանելիությունը սահմանափակ է:
Ավելի վաղ պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել էր Գազայում իրավիճակի վատթարացման մասին՝ նշելով, որ բնակչության մեծ մասը՝ մոտ 96 տոկոսը, տառապում է պարենային ծանր անապահովությունից։
Բացի դաժան հարձակումներից, Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը և կանխում է հումանիտար օգնության մուտքն այս տարածք, ինչը համաճարակների և հիվանդությունների տարածմանը զուգահեռ, բարդացրել է բնակիչների կենսապայմանները։
Գազայի հատվածում Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ 
Պատերազմի 11 ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմը հանցագործությունից, ջարդերից, ավերածություններից, պատերազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության գործակալությունների ռմբակոծությունից և սովից բացի, Գազայում այլ արդյունքի չի հասել և հեղինակազրկվել է համաշխարհային հանրության աչքում։   
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու եվրոեռյակը Սիոնիստական ռեժիմի զենքի հիմնական աղբյուրն են և  Պաղեստինի ժողովրդի զանգվածային ջարդերի և Գազայում ցեղասպանության մեղսակիցները, և  պետք է պատասխան տան իրենց սխալ քաղաքականության համար։