Հեզբոլլահը հյուսիսում կայունությունից զրկեց Իսրայելի ռեժիմին. Սիոնիզմի գաղութային նախագիծը ավարտվելու փուլում է
(last modified Thu, 12 Sep 2024 12:29:33 GMT )
Սեպտեմբեր 12, 2024 15:59 Asia/Tehran
  • Հեզբոլլահը հյուսիսում կայունությունից զրկեց Իսրայելի ռեժիմին. Սիոնիզմի գաղութային նախագիծը ավարտվելու փուլում է

Pars Today- Լիբանանի «Հեզբոլլահի»  գործադիր խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Գազայում, Լիբանանում ևտարածաշրջանում Իսրայելի նպատակներն իրականություն չեն դառնալու։

Խմբավորման ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի նահատակության 40-րդ օրվա արարողության ժամանակ, նշելով, որ Դիմադրության մարտիկներն այսօպր  խիզախորեն կռվում են Գազայում և Լիբանանի հարավում, Հեզբոլլահի գործադիր խորհրդի ղեկավար սեյեդ Հաշեմ Սաֆիուդդինը հավելել է․ «Սիոնիստ թշնամին այսօր հիասթափված և զարմացած է, քանի որ շուրջ մեկ տարվա պատերազմից հետո չի հասել իր առջև դրված նպատակներից ոչ մեկին»։

 Նա նշել է, որ Գազայի և Լիբանանի խաղաղ բնակիչների վրա իսրայելցի զինվորների հարձակումների պատճառը բազմաթիվ ճգնաժամերն են, որոնց մեջ հայտնվել է  ռեժիմը։

Հայտարարելով, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը ցնցել է սիոնիստական նախագծի հիմքերը, Հաշեմ Սաֆիուդդինը  հավելել է. «Լիբանանի իսլամական Դիմադրությունն ապակայունացրել է օկուպացված տարածքների հյուսիսը և մեծացրել ապագայի վերաբերյալ օկուպանտների մտահոգությունները»։

«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից 11 ամիս անց, Սիոնիստական ռեժիմը բացի հանցագործություններից, ջարդերից, ավերածություններից, միջազգային օրենքների խախտումներից և Գազայում օգնության կազմակերպությունների ռմբակոծումից այլ ձեռքբերում չի ունեցել։

Վերջին տվյալներով՝ Գազայի վրա ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 41 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 94 հազարը:

Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝  Բրիտանիայի գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից հրեաների պաղեստինյան երկիր ներգաղթի միջոցով , և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին բնաջնջնելու և նրա  երկրին տիրանալու համար։Մի շարք երկրներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ  համարվում են Իսրայելի գաղութային ռեժիմի լուծարման և  հրեաների՝  իրենց  իսկական երկրներ  վերադարձի  լուրջ կողմնակիցներ։