Հորդանանում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով կա մեկ զոհ
Սիոնիստական ԶԼՄ-ները հայտնել են, որ Հորդանանում Իսրայելի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով կա մեկ զոհ։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը փակել է դեպի դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունմը հաղորդում է, որ զինված անձը կրակ է բացել Հորդանանում իսրայելի դեսպանատան ուղղությամբ։
Հորդանանի հանրային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ ուժայինների հետ բախման ժամանակ սպանվել է մեկ զինված անձ, իսկ անվտանգության 3 աշխատակիցներ վիրավորվել են։
ԶԼՄ-ները հայտնում են, որ կրակոցների ձայներ լսելուց հետո անվտանգության ուժերը փակել են դեպի Ամմանում Իսրայելի դեսպանատուն տանող ճանապարհները։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Հորդանանի անվտանգության ուժերը խուզարկել են որոշ բնակարաններ և շրջափակել Իսրայելի դեսպանատունը։