Ինչպե՞ս է սաուդական «Ալ-Հադաթ» ցանցն առաջ տանում Իրանի ու Դիմադրության դեմ Իսրայելի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227858-Ինչպե_ս_է_սաուդական_Ալ_Հադաթ_ցանցն_առաջ_տանում_Իրանի_ու_Դիմադրության_դեմ_Իսրայելի_քաղաքականությունը
Վերլուծաբանները կարծում են, որ սաուդական մի շարք լրատվական գործակալությունների, այդ թվում՝ «Ալ-Արաբիայի» ու «Ալ-Հադաթի» գործունեությունը համահունչ է տարածաշրջանում Իսրայելի վարած քաղքականաությանը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 08, 2025 06:56 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է սաուդական «Ալ-Հադաթ» ցանցն առաջ տանում Իրանի ու Դիմադրության դեմ Իսրայելի քաղաքականությունը

Վերլուծաբանները կարծում են, որ սաուդական մի շարք լրատվական գործակալությունների, այդ թվում՝ «Ալ-Արաբիայի» ու «Ալ-Հադաթի» գործունեությունը համահունչ է տարածաշրջանում Իսրայելի վարած քաղքականաությանը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ «Մեհր» գործակալությունը հրպարակել է հոդված, որում հեղինակը քննարկում է այս կախպակցությամբ «Ալ-Հադաթ» գործակալության աշխատանքը։ 
Այս լրատվական գործակալությունը համարվում է Արևմտյան Ասիայում Սաուդյան Արաբիայի փափուկ ուժի գործիքներից մեկը։ «Ալ-Արաբիայի» հետ մեկտեղ, այս գործակյալությունը տարածում է Սաուդյան Արաբիայի գաղափարախոսությունը և համարվում է Կատարի լրատվական գործակալության հիմնական մրցակիցը։
Գործակալությունն իր աշխատանքը սկսել է2012թ հունվարի 12-ին։
«Ալ-Հադաթն» իրականում «Ալ-Արաբիայի» դուստր ալիքն է, որն իր հիմնադրումից ի վեր հիմնականում կենտրոնացել է տարածաշրջանային քաղաքական նորությունների վրա, ներառյալ արաբական հեղափոխությունները և սիրիական ճգնաժամին աջակցելը: Այս երկու գործակալությունները 2012 թվականից հանդիսանում են  Al Jazeera Qatar-ի հիմնական մրցակիցները տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու հարցում։
Ավելի քան մեկ տասնամյակ «Ալ-Հադաթ»-ը եղել է ամենահակասական լուրեր տարածող լրատվական գործակալություններից, որը բազմիցս կեղծ լուրեր է տարածել։ 
Տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրն ինչ-որ կերպ հայտնվել է այս ցանցի կեղծ լրատվության թիրախում։ Օրինակ՝ Եմեն Սաուդյան Արաբիայի ռազմական ներխուժման սկզբնական շրջանում այս ցանցը, «Ալ-Արաբիայի» հետ միասին, պնդում էր, թե «Անսարալլահ» շարժման առաջնորդ Աբդուլ Մալիք Ալ-Հութին նահատակվել է։ Այս լուրը հրապարակվեց Դիմադրությունը թուլացնելու նպատակով։ Լուրի տարածումից հետո լրատվամիջոցները սկսեցին ծաղրել այս գործակալություններին։ Որոշ գործակալություններ գրեցին․ ««Ալ-Արաբիան» և «Ալ-Հադաթը» սպանել են Ալ-Հութիին»։
Իսկ վերջերս, հղում անելով արևմտյան ինչ որ աղբյուրի, «Ալ-Հադաթը» հաղորդեց, որ Իրանը փորձում է Mahan Air ավիաընկերության չվերթով Թեհրանից «հատուկ» բեռ տեղափոխել Բեյրութ: Լուրի հրապարակումից հետո Լիբանանի անվտանգության աշխատակիցները ստուգեցին չվերթի ուղևորներն ու բեռը։ Լիբանանի ՆԳ նախարարը հայտարարեց, որ արդյունքում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։ Դրանից հետո մի շարք լիբանանցիներ բողոքեցին անվտանգության ծառայության այդ քայլի դեմ։ 
 «Հեզբոլլահի» և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի ֆոնին նման լուրերի տարածումը հանրությանը խաբելու նպատակ է հետապնդում։ Այս լուրը կարծես թե «Հեզբոլլահի» հետ թշնամանքի և Սիոնիստական ռեժիմի հետ կապի ապացույցն է։ Վերջին տարիներին «Ալ-Հադաթը» «Հեզբոլլահի» նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում։ Օրինակ՝ Լիբանանում 2019-2020 թթ․ կայացցծ ժողովրդական բողոքի ակցիաների ֆոնին, «Ալ-Հադաթը» փորձում էր իրականությունը ներկայացնել այնպես, թե ժողովուրդը բողոքում է «Հեզբոլլահից»։ 
Իսկ 2024 թվականի հոկտեմբերին Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ֆոնին, վկայակոչելով «Հեզբոլլահ»-ի աղբյուրները, «Ալ-Հադաթը» հաղորդեց Բաթրուն շրջանի վրա սիոնիստների հարձակման մասին:
Ի պատասխան այս լուրի, «Հեզբոլլահը» հայտարարեց. «Ենթադրյալ աղբյուրները չեն կարող տեղեկատվություն տրամադրել այս ցանցին կամ դրա հետ կապված ցանցերին, որոնք բացահայտորեն մասնակցում են Դիմադրության և Լիբանանի ժողովրդի դեմ ուղղված սիոնիստական քարոզչական պատերազմին»:
Այս լրատվական գործակալության քաղաքականությունն այնքան ակնհայտ էր, որ անցած տարի մի շարք մեկնաբաններ վերջինիս մեղադրեցին Սիոնիստական ռեժիմի խոսափողը դառնալու և Սիոնսիտական ռեժիմի բանակի հետ համակարգված աշխատելու մեջ։ 
Իսկ 2024 թ․ հոկտեմբերին գործակալության թղթակիցը մասնակցեց Իսրայելում կայացած զենքի ցուցահանդեսին։
 2024 թվականի դեկտեմբերի 17-ին «Հաարեցը» հրապարակեց հոդված՝ «Եթե իսկապես ցանկանում եք իմանալ, թե ինչ է կատարվում Իսրայելում, հետևեք այս երկու սաուդական հեռուստաալիքներին» վերտառությամբ։ 
Հոդվածում նշվում էր, որ պատերազմի տարբեր ճակատներից եկող լուրերը լուսաբանելիս,  սիոնիստական լրատվամիջոցները հաճախ վկայակոչում են սաուդական լրատվամիջոցները: New York Times-ի վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանն ասել է, որ պատերազմի ժամանակ սաուդական լրատվամիջոցները հանդես են եկել որպես իսրայելական պաշտոնական աղբյուրների տեղեկատվության բացառիկ աղբյուր՝ բացահայտելով ռազմական ինքնաթիռների թիրախում գտնվող մարդկանց անունները։

Իսրայելական աղբյուրները նույնիսկ այս լրատվամիջոցներին գերադասել են իսրայելական լրատվամիջոցներից:
«Հաարեցին» հարցազրույց տված սիոնիստ լրագրողները կարծում են, որ ռեժիմի աղբյուրների և «Ալ-Արաբիայի» ու «Ալ-Հադաթի» միջև կապ կա։