«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար․ Իրանը հասել է իր նպատակներին ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ դիմակայությունում
Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իրանը հասել է իր նպատակներին ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ դիմակայությունում, և որ Իսլամական Հանրապետությունն ու «Դիմադրության առանցքը» թուլացնելուն ուղղված՝ այդ կողմերի ջանքերը ձախողվել են։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, շեյխ Նաիմ Ղասեմը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը հարձակումներ են ձեռնարկել Լիբանանի, Գազայի, Իրանի, Իրաքի և Եմենի դեմ՝ նպատակ ունենալով թուլացնել Դիմադրությունը, սակայն նշել է, որ այդ գործողությունները չեն հասել իրենց նպատակներին։
Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հասնելու գործընթացի շրջանակում Իրանը որպես առանցքային պայմաններ առաջ է քաշել Լիբանանի վրա հարձակումների դադարեցումը և սիոնիստական ռեժիմի դուրսբերումը։
Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը ձգտել են տապալել ԻԻՀ և վերջ դնել տարածաշրջանում Իրանի դերակատարությանը, սակայն նշեց, որ Իրանը դիմակայել է այդ ճնշմանը՝ ապավինելով իր ռազմական ներուժին, հանրային աջակցությանը և ղեկավարությանը։
Շեյխ Նաիմ Ղասեմը նաև շեշտադրեց դիմադրության շարունակականության անհրաժեշտությունը մինչև օկուպացիայի ավարտը՝ կոչ անելով դադարեցնել Գազայի վրա հարձակումները և ապահովել սիոնիստական ռեժիմի լիակատար դուրսբերումը լիբանանյան օկուպացված տարածքներից։