Ավելի քան 22 միլիոն ուխտավոր Իրաքում մասնակցել է Արբաինի արարողությանը. 5 միլիոն մարդ ժամանել է արտերկրից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i248532-Ավելի_քան_22_միլիոն_ուխտավոր_Իրաքում_մասնակցել_է_Արբաինի_արարողությանը._5_միլիոն_մարդ_ժամանել_է_արտերկրից
Իրաքի Քարբալայի նահանգապետը հայտնել է Հուսեյնական Արբաինի արարողությանը ավելի քան 22 միլիոն ուխտավորի մասնակցության մասին՝ նշելով, որ մասնակիցներից 5 միլիոնը եղել են օտարերկրյա ուխտավորներ։ Նրա խոսքով՝ հազարավոր կամավորներ ծառայություններ են մատուցել 172 երկրից ժամանած ուխտավորներին։
(last modified 2026-08-05T06:46:27+00:00 )
Օգոստոս 05, 2026 10:00 Asia/Tehran
  • Ավելի քան 22 միլիոն ուխտավոր Իրաքում մասնակցել է Արբաինի արարողությանը. 5 միլիոն մարդ ժամանել է  արտերկրից

Իրաքի Քարբալայի նահանգապետը հայտնել է Հուսեյնական Արբաինի արարողությանը ավելի քան 22 միլիոն ուխտավորի մասնակցության մասին՝ նշելով, որ մասնակիցներից 5 միլիոնը եղել են օտարերկրյա ուխտավորներ։ Նրա խոսքով՝ հազարավոր կամավորներ ծառայություններ են մատուցել 172 երկրից ժամանած ուխտավորներին։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Քարբալայի նահանգապետ Նասիֆ ալ-Խաթաբին ասել է, որ այս տարի 16 հազար կամավորականներ ծառայություններ են մատուցել ուխտավորներին, իսկ առողջապահության ոլորտը բուժծառայություններ է տրամադրել շուրջ 7 միլիոն մարդու։ Իրաքի անվտանգության տեղեկատվության բաժնի ղեկավարը ևս հայտարարել է, որ Արբաինի հատուկ անվտանգության ծրագիրը հաջողությամբ իրականացվել է, և արարողությանը մասնակցել են ուխտավորներ 172 երկրից։

Հուսեյնական Արբաինը իսլամի մարգարեի թոռ Իմամ Հուսեյնինահատակության քառասուներորդ օրվա արարողությունն է և համարվում է աշխարհի խոշորագույն կրոնական հավաքներից մեկը։ Ամեն տարի տարբեր երկրներից միլիոնավոր մարդիկ Իրաքի Քարբալա քաղաք են մեկնում՝ հարգելու նրա հիշատակը։ Իմամ Հուսեյնը 680 թվականին Քարբալայի իրադարձությունների ժամանակ իր սակավաթիվ աջակիցների հետ նահատակվեց այն ժամանակվա բռնապետ իշխանության զորքի դեմ պայքարում, քանի որ հրաժարվեց հաշտվել այն բանի հետ, ինչը համարում էր անարդարություն և կրոնական ու բարոյական արժեքներից շեղում։ Շատ մուսուլմանների, հատկապես շիաների համար Արբաինը արդարության, ազատության, մարդկային արժանապատվության նկատմամբ հավատարմության և բռնության դեմ դիմադրության խորհրդանիշ է։ Արբաինի քայլերթը, կրոնական նշանակությունից բացի, նաև համերաշխության, հյուրընկալության և ժողովրդի կամավոր մասնակցության դրսևորում է։