Նաջբա» շարժման գլխավոր քարտուղար. հաջորդ ամսվանից սկսած, Իրաքում ամերիկացի ոչ մի զինվորի ողջ չենք թողնի
Իրաքի «Նաջբա» շարժման գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դիմադրությունը կենտրոնացած է ընթացիկ ամսվա սեպտեմբերի 30-ին օտարերկրյա զինվորականների դուրսբերման վրա, և եթե այդ ամսաթվից հետո Իրաքում թեկուզ մեկ ամերիկացի զինվոր մնա, նրան ողջ չեն թողնի։
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Աքրամ ալ-Քաաբին հայտարարել է. «Դոնալդ Թրամփը մոլորված հիմար է, որը չի կարող հաղթանակի հասնել Իրաքում, հատկապես այն բանից հետո, երբ ձախողվեց և չկարողացավ դա անել Իրանում»։
Ալ-Քաաբին ասել է. «Եթե Իրանը ԱՄՆ նախագահին սարսափահար արեց ու նա փախավ՝ պատսպարվելով սառնարանում, ապա Իրաքը շուտով նրան կստիպի սրտի կաթված ստանալ»։
Նրա խոսքով. «Թրամփը պետք է իմանա, որ մենք լիակատար պատրաստվածությամբ և անհամբերությամբ հետևում ենք այս տարվա սեպտեմբերի 30-ին ամերիկյան ուժերի դուրսբերմանը, որպեսզի օկուպանտ ուժերի կողմից ամբողջական դուրսբերման պարտավորությունից շեղվելու դեպքում վճռական պայքար սկսենք նրանց դեմ»։
Ալ-Քաաբին շարունակել է. «Թրամփը ստելու վարպետ է և միայն ձգտում է քարոզչական ու մեդիա հաղթանակների, սակայն մենք նրան թույլ չենք տա դրան հասնել նույնիսկ ԶԼՄ-ներում»։