Դոնբասում հակամարտության հետեւանքով 9,3 հազար մարդ է զոհվել. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i14440-Դոնբասում_հակամարտության_հետեւանքով_9_3_հազար_մարդ_է_զոհվել._ՄԱԿ
Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով արդեն 9,3 հազար մարդ է զոհվել, եւս ավելի քան 21 հազար հոգի վերքեր են ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2016 07:56 Asia/Tehran
  • Դոնբասում հակամարտության հետեւանքով 9,3 հազար մարդ է զոհվել. ՄԱԿ

Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով արդեն 9,3 հազար մարդ է զոհվել, եւս ավելի քան 21 հազար հոգի վերքեր են ստացել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Տայե-Բրուկ Զերիխունը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:

«Հակամարտության զոհերի ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ այժմ գերազանցում է 30 հազար 700-ը, ներառյալ 2014 թվականի ապրիլի կեսից հակամարտության սկսվելուց ի վեր 9300 սպանվածները եւ գրեթե 21 հազար 400 վիրավորները»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում է 3 միլիոնը:

Նա առանձնակի մտահոգություն է հայտնել այն մարդկանց ճակատագրի հարցում, ովքեր ապրում են շփման գծի մոտ եւ Ուկրաինայի կառավարության հսկողության տակ չգտնվող շրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: