Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է Ուկրաինային սպառազինական օգնություն ցուցաբերելուն
CNN-ի անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին դեմ է ռուս-ուկրաինական պատերազմ Կիևին ավելի շատ օգնություն ցուցաբերելուն:
CNN-ի նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների 55%-ը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չպետք է Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ բյուջե հատկացնի։
Դա այն դեպքում երբ հարցվածների 45 տոկոսը համաձայն է Կոնգրեսի կողմից Ուկրաինային լրացուցիչ բյուջե հատկացնելուն:
CNN-ը գրել է, որ ամերիկացիների 51%-ը կարծում է, որ այս երկիրը բավականաչափ օգնել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Մյուս կողմից,հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ այդ ներդրումները պետք է ավելի շատ լինեն:
CNN-ի փոխանցմամբ՝ այս նոր հարցման ընթացքում կուսակցությունների ամենամեծ մտահոգությունը կապված է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկարատև և չլուծված պատերազմի հետ։ Յուրաքանչյուր 10 ամերիկացիներից 8-ին մտահոգում է այս հարցը։