G-20 շրջանակում հանդիպել են ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները
Փետրվար 22, 2024 19:32 Asia/Tehran
G-20 շրջանակում հանդիպել են ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 հանդիպման նախարարական նիստի շրջանակում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս-թուրքական բանակցությունները Ռիոյում»,-գրել է դիվանագետը Տելեգրամի իր ալիքում ՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից։