Փետրվար 25, 2024 19:42 Asia/Tehran
  • Բաքվի նախաձեռնությամբ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Շոյգուն Հասանովին տեղեկացրել է զորքերի մարտական պատրաստության՝ ուրբաթ սկսված հանկարծակի ստուգման մասին:

ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այս միջոցառումը ծրագրային է և որևէ կերպ կապված չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:

 

Պիտակ