Փետրվար 26, 2024 16:50 Asia/Tehran

Եվրոպացի ֆերմերները բողոքի ցույց են կազմակերպել Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանի դիմաց։ Երթով դեպի ԵՄ կենտրանակայանի շենք հասած ֆերմերներն անցել են ոստիկանության արհեստական պատնեշները և շրջափակել շենքը։ Ցույցի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, որոնք փորձել են ցրել ակցիայի մասնակիցներին։

 Զայրացած ֆերմերները հնչեցրել են  տրակտորների շչակները, փորձելով խափանել ԵՄ գյուղատնտեսության նախարարների հանդիպումը։ 
ԵՄ կենտրոնակայանի շուրջ անվտանգության միջոցառումները խստացվել են, տարածքում տեղակայվել են մեծ թվով ոստիկաններ։ Տրակտորներն անցել են ոստիկանական բարիկադների, այդ թվում՝ փշալարերի պատնեշների միջով։ 
Ֆերմերները բողոքում են բյուրոկրատական խոչընդոտների, առևտրային գործարքների, կլիմայի  հետ կապված օրենքների և Ուկրաինային իր հացահատիկի վաճառքում օգնելու ջանքերի դեմ:
Վերջին շաբաթներին նման ցույցեր են  ետղի ունեցել  Ֆրանսիայում, Գերմանիայում և Բրյուսելում։ Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ֆերմերներ  բողոքել են ԵՄ տնտեսական քաղաքականության դեմ։