ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները՝ քսան տարի առաջ Վենեսուելայում տեղի ունեցած հեղաշրջման գլխավոր դերակատարներ․Դասեր աշխարհի համար
Guardian թերթի փոխանցմամբ՝ Վենեսուելայում 2002 թվականի ձախողված հեղաշրջումը սերտորեն կապված է եղել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ինչպես պատմությունն է վկայում, ամերիկացիները 1980-ականներին «կեղտոտ պատերազմների» երկար պատմություն ունեն և խորը կապեր են հաստատել այն ժամանակ Կենտրոնական Ամերիկայում գործող մահվան և խոշտանգումների ջոկատների հետ:
Վաշինգտոնի մասնակցությունը այն բուռն իրադարձություններին, որոնք 2002 թվականի ապրիլին կարճ ժամանակով պաշտոնանկ արեցին Վենեսուելայի հանրաճանաչ առաջնորդ Ուգո Չավեսին,հիշողություններում պահպանում է կիսագնդում ԱՄՆ-ի նկրտումների վերաբերյալ վախը։
Սա նաև խորացնում է կասկածները Լատինական Ամերիկայի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ։
Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ արյունարբու նախագահ՝ Բուշի վարչակազմը անմիջապես հավանություն տվեց նոր հեղաշրջման կառավարությանը, որը գլխավորում էր Պեդրո Կարմոնա անունով գործարարը: Բայց Վենեսուելայի ժողովրդի կամքի շնորհիվ ամերիկյան հեղաշրջումը 48 ժամ հետո տապալվեց։

Այն ժամանակ ամերիկացիներն արդեն «մի քանի ամիս առաջ» հանդիպումներ էին անցկացնում հեղաշրջումը ծրագրող վենեսուելացիների, այդ թվում՝ Կարմոնայի հետ, և այդ հանդիպումները շարունակվեցին մինչև հեղաշրջումից շաբաթներ առաջ։
Ըստ Guardian-ի՝ ԱՄՆ Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրենը, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր տնօրենը, Հոնդուրասում Ռոնալդ Ռեյգանի դեսպանը, ով հետագայում դարձավ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան՝ Կարակասում ԱՄՆ դեսպանի հետ միասին ճանաչվել են որպես այս հեղաշրջման գլխավոր դերակատարներ։
Կոնգրեսի հետաքննությունը պարզել է, որ Բուշի վարչակազմը ավելի շատ բյուջե է հատկացրել Վենեսուելայի ապստամբության համար: Վերջապես, Վենեսուելայում ամերիկյան հեղաշրջումից առաջ և հետո,ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ։
Չավեսի ավագ գաղափարախոսը և նրա տնօրեններից մեկն ասել էր, որ Չավեսի ընդդիմադիր գեներալները, որոշ տեղական լրատվամիջոցներ և ԱՄՆ-ում հակաչավեսական խմբերը ծրագրել էին պաշտոնանկ անել նախագահին: