Մայիս 18, 2024 10:00 Asia/Tehran
  • Գերմանիան դատապարտել է սիոնիստ ավանաբնակների հարձակումը  Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունների վրա  

Գերմանիայի ԱԳՆ-ն ամոթալի է համարել սիոնիստ ավանաբնակների հարձակումները Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունների վրա։


Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գազայի հատված սննդամթերքի մուտքը կանխելը չի օգնի բանտարկյալների ազատ արձակմանը կամ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարին, այլ ավելի կսրի լարվածությունը։
Նախարարությունը նշել է․ «Գազայի բնակչությանը սննդից զրկելու փորձը անմարդկային արարք է, և մենք դա դատապարտում ենք»։
Չորեքշաբթի օրը սիոնիստական  լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելցի ավանաբնակները բռնագրավված Երուսաղեմի մոտ հարձակվել են Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների վրա։ Իսկ երկուշաբթի օրն ավանաբնակները պատռել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող բեռնատարների  սննդի փաթեթներն ու հացահատիկի պարկերը և դրանք թողել ճանապարհի եզրին։
Այս պատկերները տարածվել են սոցիալական ցանցերում և արժանացել բազմաթիվ քննադատությունների։
Ավելի վաղ, սիոնիստ ավանաբնակները հարձակվել էին նաև Բեյթ Հանուն անցակետից Գազա  Հորդանանի մարդասիրական օգնությունը տեղափոխող ավտոշարասյան վրա։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ։
Հարձակումների ընթացքում Իսրայելն ավերել է Գազայի ենթակառուցվածքներըի,  բժշկական կենտրոններն ու հիվանդանոցները, դպրոցներն ու տները, որպեսզի սովի, աղքատության ու հիվանդությունների տարածման միջոցով, արագացնի պաղեստինցիների ցեղասպանությունը։
Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների արդյունքում, մինչ այժմ զոհվել է ավելի քան  35 հազար, վիրավորվել՝ ավելի քան 79 հազար պաղեստինցի։

Պիտակ