Աշխարհը ոտքի է ելել ընդդեմ Իսրայելի. Ամերիկյան նոր զենքեր են հոսում դեպի Թայվան/ Հայացք՝ աշխարհի իրադարձություններին
(last modified Tue, 28 May 2024 13:19:00 GMT )
Մայիս 28, 2024 16:49 Asia/Tehran
  • Աշխարհը ոտքի է ելել ընդդեմ Իսրայելի․  Ամերիկյան նոր զենքեր են հոսում դեպի Թայվան / Հայացք՝  աշխարհի իրադարձություններին
    Աշխարհը ոտքի է ելել ընդդեմ Իսրայելի․  Ամերիկյան նոր զենքեր են հոսում դեպի Թայվան / Հայացք՝  աշխարհի իրադարձություններին

Parstoday-Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում՝ Բեռլինից մինչև Բաղդադ, դուրս են եկել փողոցներ՝ դատապարտելու իսրայելական բանակի դաժան հանցագործությունը Ռաֆահում և պաղեստինցի փախստականների սպանությունը:

Աշխարհի ընդվզումն Իսրայելի դեմ, գերմանական բանակի կողմից TikTok-ի օգտագործումը զինծառայողներ  ներգրավելու համար, Թայվան նոր զենք ուղարկելու ԱՄՆ-ի ծրագիրը, Հարավային Կորեային և Ճապոնիային ավելի շատ մերձենալու Չինաստանի քայլը և Լիբիայում Իսրայելի դեմ պատժամիջոցային արշավների ակտիվացումը համարվում են վերջին ժամերին աշխարհի ամենակարևոր լուրերի ընտրանին։ 

Հարավային Կորեային  և Ճապոնիային ավելի շատ մերձենալու Չինաստանի քայլը

Երկուշաբթի օրը Չինաստանի վարչապետ Լի Ցիանգը Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի 9-րդ «եռակողմ նիստի»  բացման ելույթում  հայտարարեց, որ իր երկիրը  ցանկանում է Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ վերսկսել համապարփակ եռակողմ համագործակցությունը։

 

ԱՄՆ.  Ի տարբերություն Ուկրաինայի,  նոր զենք ենք տալու Թայվանին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաք Քալը Թայվանի նախագահ Լայ Չինգ Տեի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը ծրագրում է Թայվանին տրամադրել նորագույն սպառազինության համակարգեր և  այն հին զենքերից որոնք տրամադրում է Ուկրաինային, չի տրամադրելու Թայվանին։ Չինաստանի կարծիքով՝ Թայվանի նեղուցում լարվածության աճի գլխավոր պատճառը ԱՄՆ-ն է։ 

 

Գերմանիական բանակի կողմից Tiktok-ի օգտագործումը զինծառայողներ ներգրավելու համար

Գերմանական բանակը մտադիր է զինծառայողներ ներգրավելու համար օգտագործել TikTok-ի հարթակը, որը հայտնի է երիտասարդների շրջանում։ Գերմանական բանակի խոսնակի հայտարարության համաձայն՝ նախաձեռնությունը այս ամսավերջին նոր ծրագրի հիման վրա նոր մոտեցման կիրառմամբ  կսկսվի   ամբողջ երկրում։ 

 

Ռուսաստանի ենթադրությունները՝ միջուկային հարձակումներ իրականացնելու ՆԱՏՕ-ի փորձի մասին

ISNA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության  սահմանապահ ծառայության  ղեկավար «Վլադիմիր Կուլիշևը» հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միջուկային զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի սահմանների մոտ՝ այս երկրի վրա հարձակվելու համար։

 

Աշխարհը ոտքի  է ելել ընդդեմ Իսրայելի

Mehr  լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ մարդիկ ամբողջ աշխարհից իրենց ինքնաբուխ երթերով, դատապարտել են իսրայելցի օկուպանտների հանցագործությունները Ռաֆահում և  պահանջել են  դադարեցնել Գազայի պատերազմը և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները։ Այս ցույցերը անցկացվել են տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Մանչեսթերում, Բաղդադում և Բեռլինում։

* Իր վերջին հանցագործության  ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմը կիրակի գիշեր ռմբակոծել է Գազայի հատվածի հարավում գտնվող  Ռաֆահի հյուսիս-արևմուտքում   փախստականների վրաններն ու  նրանց բնակեցման կենտրոնները:  Առնվազն 50 պաղեստինցի նահատակվեց այս դաժան հարձակման հետևաբնքով։

 

Գուտերեշն  արձագանքել է Ռաֆահի վրա Իսրայելի հարձակմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարձակումը Ռաֆահ քաղաքի վրա և հայտարարել, որ Գազայում անվտանգ վայր չկա։

 

Լիբիայում Իսրայելի դեմ ժողովրդական արշավների ակտիվացում

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Լիբիայում շարունակվում են Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող երկրների ապրանքներն ու արտադրանքը  բոյկոտելու ժողովրդական արշավները։   Վերջին օրերին Լիբիայի քաղաքացիները, բոյկոտելով Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող երկրների ապրանքներն ու  արտադրանքները ,հակասիոնիստական ​​ցույցեր են անցկացրել և պահանջել վերջ տալ պաղեստինցիների ցեղասպանությանը։

 

Այլ  լուրեր

Ալժիրը պահանջել է   Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Ռաֆահում օկուպանտների կողմից իրականացվող սպանությունը  քննարկելու համար։

Պակիստանը հայտարարել է,որ Իսրայելի հարձակումը Ռաֆահում գտնվող պաղեստինցի փախստականների  վրա նշանակում է արհամարհել միջազգային օրենքները։

Հրկիզել են Թուրքիայում Իսրայելի ռեժիմի հյուպատոսարանը։

Իսրայելը  ծանր հարձակումներ է կատարել Գազայյուն գտնվող  ինդոնեզական հիվանդանոցի վրա։