Մայիս 28, 2024 17:57 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի նախագահը մեկնելու է Բաքու

Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավար Իսահակ Հերցոգը մեկնելու է Բաքու՝ մասնակցելու կլիմայի փոփոխությունների 29-րդ համաժողովին։

Սիոնիստական ​​ռեժիմի նախագահը Ադրբեջանի Անկախության օրվա (մայիսի 28-ի) կապակցությամբ հղած  իր շնորհավորական ուղերձում  իր այցելության մասին հայտնել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին։ 

Հերցոգն իր հանձնառությունը հայտնելով Բաքվի և Թելավիվի երկկողմ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ, ասել է, որ երկու կողմերի միջև համագործակցությունը հասել է նոր բարձունքի և ապագայում ևս ավելի կընդլայնվի այն։ 

Այսօր Ադրբեջանում Սիոնիստական ​​ ռեժիմի ներկայությունն ու ազդեցությունն ընդլայնվել է տնտեսական, էներգետիկ, հետախուզական և ռազմական ոլորտներում, թեև թվում է, թե այս տարիներին Բաքվի  լարվածություններից շատերը պայմանավորված են եղել  Սիոնիստական ռեժիմի միջամտություններով։

Ադրբեջանում ներկայություն ունենալով Սիոնիստական ​​ռեժիմը ձգտում է անապահով դարձնել տարածաշրջանը և այդպիսով ենթահող ստեղծել իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար։