Իրանական պոեզիան սիրված է Ռուսաստանում/Ռուս գորղները նշում են, որ իրանական մշակույթն ու պոեզիան լրացնում են միմյանց։
Մի խումբ ռուս գրողներ օրերս այցելել են ԻՌՆԱ լրատվական գործակալություն։
Այցի ընթացքում, Ռուսական գրքի միության ներկայացուցիչ Ալինա Շերբանովան բարձր է գնահատել Իրանի հարուստ պատմությունն ու մշակույթն, ասելով․ «Ռուս հեղինակներն ու հրատարակիչները պատրաստ են ավելի շատ խորհրդակցություններ ունենալ իրանցի գործընկերների հետ՝ մշակութային համագործակցության ընդլայնման նպատակով, որպեսզի երկու երկրների ժողովուրդները կարողանան ավելի լավ ճանաչել միմյանց»։
Իրան-Ռուսաստան մշակութային ընդհանրությունների զարգացումը
Հանդիպմանը գրող Պավել Կրուսանովը բարձր է գնահատել իրանցի ուսանողների հետաքրքրությունը ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ։
Անդրադառնալով երկու երկրների մշակութային ընդհանրություններին, նա կարևորել է մշակութային ոլորտում համագործակցության ամրապնդումը։

Ռուսները սիրում են իրանցի բանաստեղծներին
Գրող Սերգեյ Նոսովն անդրադառնալով Ռուսաստանում իրանցի մեծ պոետներ Ֆիրդուսու և Օմար Խայամի ճանաչվածությանն ասել է․ «Խայամը Ռուսաստանում այնքան հայտնի է, որքան մի ազգային բանաստեղծ»։
Նշելով, որ ռուսները սիրում են իրենց առօրյա խոսքում մեջբերումներ անել Խայամից, նա նշել է․ «Խայամի ստեղծագործությունների ռուսերեն լավ թարգմանությունների շնորհիվ, նա դարձել է ռուսական մշակույթի և գրականության մի մասը»։
Ռուս և իրանցի ժողովուրդներն իրար ավելի լավ կճանաչեն թարգմանությունների շնորհիվ
Գրող և բանաստեղծ Եվգենի Կարիմչուխովը նշել է, որ պարսկական գրական ստեղծագործությունների թարգմանությունը ռուսերեն և ռուսերեն գրական երկերի թարգմանությունը պարսկերեն, կարող է մեծացնել երկու երկրների մշակութային հարստությունը և առավել քան երբևէ մերձեցնել երկու ժողովուրդների սրտերը»։
Իրանցիները հետաքրքրված են ռուսաց լեզվով ու գրականությամբ
Լրագրող և ԻՌՆԱ-ի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր տնօրեն Ռեզա Խոշլահջե Յազդին, նշելով, որ իրանցիները հետաքրքրված են ռուսաց լեզվով և գրականությամբ, հավելել է․ «Մշակութային հարաբերությունների զարգացումը հիմք է հանդիսանում Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար։ Իսկ դրան կարող են նպաստել համատեղ ցուցահանդեսների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունը»։