Ռուսաստանը քննադատել է Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական և կիբեր հարձակումները
Սահաբ- ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հիբրիդային պատերազմը Լիբանանի դեմ։
Երեքշաբթի (սեպտեմբերի 17-ին) Սիոնիստական ռեժիմը հանցավոր գործողությամբ Լիբանանում պայթեցրել է մի շարք հաղորդագրություններ ընդունող սարքեր (փեյջեր), և այդ պայթյունների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում, հատկապես Բեյրութում, զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ մի աղջնակ և վիրավորվել ավելի քան 3000 մարդ ։
Ըստ ԻՌՆԱ-ի, այս առնչությամբ Վասիլի Նեբենզիան դատապարտել է Լիբանանի վրա աննախադեպ կիբեր հարձակումը՝ որպես Լիբանանի ինքնիշխանության կոպիտ խախտում և Լիբանանի դեմ հիբրիդային պատերազմի ևս մեկ գործողություն։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Լիբանան հարավում վերջին զարգացումների ու իսրայելական ավիահարվածների պատճառով լարվածության աճը ակնհայտորեն ցույց է տալիս այն ակնհայտ վտանգավոր միտումը, որ Իսրայելի և արաբների միջև հակամարտությունը սրվել է։
Նեբենզիան հավելել է, որ պաղեստինցիների տները ավերվում են ծայրահեղական իսրայելցի ավանաբնակների կողմից, իսկ խաղաղ բնակիչները սպանվում են։
Այս ռուս պաշտոնյան ընդգծեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում արագորեն վատթարացող իրավիճակին արձագանքելու անհրաժեշտությունը և քննադատել է Իսրայելի նպատակային և կանխամտածված քաղաքականությունը՝ իրավիճակը վատթարացնելու համար: