Ինչպես դառնալ Իսրայելի հանցագործությունների դեմ իրանցիների գործողությունների մասնակից.Պատասխաններ փիլիսոփաներից՝ Պլատոնից մինչև Նիցշե և Լևինաս
Նիցշեի նման փիլիսոփաներն ընդգծել են «իշխանության նկատմամբ կամքի» կարևորությունը։ Իսկ թվային դարաշրջանում «ճշմարտության նկատմամբ կամքը» պետք է դիտարկել որպես այս կամքի մաս։
Իրանի «Ազնիվ խոստում 2» գործողությունն ահաբեկչության, միլիտարիզմի և Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ ռազմավարական պատասխանի հստակ խորհրդանիշ էր։ Այն պատասխան էր Թեհրանում Իսմայիլ Հանիյեի, Լիբանանում Հասան Նասրալլայի ու Նիլֆուրուշանի սպանությանը և Իսրայելի կողմից Դիմադրության առանցքի դեմ իրականացված հանցագործություններին։
Համացանցը, որպես տեղեկատվության և դիսկուրսի փոխանակման անսահմանափակ հարթակ, կարող է կենսական դեր խաղալ հասարակական կարծիքն ուղղորդելու և բռնատիրության ու գաղութատիրական ճնշումների դեմ Դիմադրության ոգու ամրապնդման գործում:
Հետևաբար օգտատերերը տարբեր միջոցներով կարող են աջակցել այս գործողությանը։
Pars Today-ի այս հոդվածում անդրադարձել ենք այդ աջակցության ձևերին և այն դերին, որ օգտատերերը կարող են խաղալ դարի այս մեծ պայքարի ճանապարհին:
Առաջին՝ ճշմարտության տարածումը որպես դիմադրության գործիք
«Պետություն» աշխատության մեջ Պլատոնն արդարությունը սահմանում է որպես ճշմարտությանը մշտապես ծառայող:
«Ազնիվ խոստում 2» գործողության մասին ճշգրիտ փաստեր և լուրեր հրապարակելով՝ համացանցի օգտատերերն իրականում զբաղված են ճշմարտության փնտրտուքով։ Ճշմարտություն, որը հակառակ սիոնիստական և արևմտյան քարոզչության, պետք է հրապարակեն ազատ ազգերը։
Գործունեության այս տեսակը դիմադրության ձև է՝ ուղղված ճշմարտության խեղաթյուրման և գրաքննության դեմ, որին անդրադարձել են այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսին Հաննա Արենդն է: Այլ կերպ ասած, ճշմարտությունը՝ որպես ճնշումների և տգիտության դեմ պայքարի գործիք, կենտրոնական դեր է խաղում համացանցում։
Երկրորդ՝ գեղարվեստական և տեսողական բովանդակության արտադրություն․ Դիմադրության գաղափարի դրսևորումը արվեստում
Արվեստը, ըստ Հեգելի, գաղափարների ընկերակցության մեջ է։ Համացանցի օգտատերերը կարող են տեսանյութերչով ու լուսանկարներով դիմադրության գաղափարը տեսական մակարդակից հասցնել շոշափելի մակարդակի։ Տեսանյութերն ու լուսանկարները կարող են առաջացնել հավաքական զգացմունքներ։ Զգացողություն, որը կապված է արդարության և դիմադրության բարձր գաղափարի հետ և կարող է հանգեցնել ավելի խորը սոցիալական փոփոխությունների։ Ինչպես հեգելյան փիլիսոփայության մեջ, արվեստը հայտնի է որպես բացարձակ ոգու դրսևորումներից մեկը, համացանցում նման բովանդակության տարածումը դիմադրության ոգու դրսևորում է։
Երրորդ՝ երկխոսությունը որպես իրողությունների ըմբռնման դիալեկտիկական մեթոդ
Փիլիսոփայության տեսանկյունից երկխոսությունը գաղափարների առճակատման և ճշմարտության ծննդի հնարավորություն է։ Ճիշտ այնպես, ինչպես Սոկրատեսի դիալեկտիկական մեթոդը։
Համացանցի օգտատերերը կարող են ավելի խորը պատկերացում կազմել այս իրադարձության և դիմադրության համատեքստում դրա կարևորության մասին՝ մասնակցելով «Ազնիվ խոստում 2» գործողության հետ կապված քննարկումներին և վերլուծություններին։ Նման քննարկումները հատկապես երբ հրապարակվում է նաև կեղծ տեղեկատվություն, կենսական դեր են խաղում իրադարձության իրական չափերը բացատրելու հարցում և ինչ-որ կերպ օգնում են հավաքական իմաստության ձևավորմանը:
Չորրորդ՝ դիմակայել հակառակորդի քարոզչությանը․ Պայքար՝ ճշմարտության և ստի միջավայրում
Նիցշեի նման փիլիսոփաներն ընդգծել են «իշխանության նկատմամբ կամքի» կարևորությունը. Իսկ թվային դարաշրջանում «ճշմարտության նկատմամբ կամքը» պետք է դիտարկել որպես այս կամքի մաս։
Դիմակայելով ԶԼՄ-ների հակաքարոզչությանը, օգտատերերը փաստացի հայտնվում են ինտելեկտուալ և տեղեկատվական պայքարի ճակատում։ Այդ պայքարում կարևոր է հրապարակել վավեր փաստեր և պաշտպանել ճշմարտությունը։ Քանի որ անպատասխան մնալու դեպքում, քարոզչությունը հասարակական կարծիքը կտանի սխալ ուղղությամբ:
«Ազնիվ խոստում 2» գործողությունը ԶԼՄ-ների կողմից խեղաթյուրված լուրերից պաշտպանելը բարոյական և փիլիսոփայական պարտականություն է, որը նույնքան կարևոր է, որքան ռազմական առճակատումը:
Հինգերորդ՝ կարեկցանք․ Համացանցում ընդհանուր արժեքների խթանում
Էմմանուել Լևինասի կարծիքով՝ ուրիշների հանդեպ կարեկցանքն ու պատասխանատվությունը ամենահիմնարար բարոյական սկզբունքներն են։ Համերաշխություն դրսևորելով և աջակցելով Դիմադրության ուժերին՝ օգտատերերն իրականում ամրապնդում են ընդհանուր մարդկային արժեքները, ինչպիսիք են արդարությունը և ճնշումներին դիմակայելը: Դա կարող է դրսևորվել աջակցող հաղորդագրությունների կամ Դիմադրության առաջնորդների խոսքերի տարածման տեսքով և հանդես գալ որպես կեղեքման դեմ ուղղված հավաքական ձայն:
Վեցերորդ՝ ակտիվ մասնակցության խրախուսում
Պրագմատիզմի տեսանկյունից ճշմարտությունն ապացուցված է գործնականում։
Օգտատերերը կարող են բարոյական պրագմատիզմ դրսևորել՝ խրախուսելով մյուսներին մասնակցել աջակցության արշավներին կամ երախտագիտության ուղերձներ ուղարկել զինված Սա նաև հասարակական-քաղաքական գործողություն է, որը կարող է տեղի ունենալ համացանցում։
Յոթերորդ՝ դիմադրության դիսկուրսի խթանում. Կոլեկտիվ բարոյականությունն ընդդեմ ճնշումների
Համացանցի օգտատերերը նպաստում են կոլեկտիվ բարոյականության վերակառուցմանը` խթանելով դիմադրության դիսկուրսը մեջբերումների, հոդվածների և վերլուծությունների միջոցով:
Մի աշխարհում, որտեղ նյութական շահերը հաճախ գերադասվում են արդարադատությունից, այս դիսկուրսը խրախուսում է դիմադրությունը ճնշումներին և մարդկային արժեքների վերածնմանը և ուժեղացնում է գլոբալ հավաքական պայքարը: