Արդյո՞ք Իրանը ձգտում է ոչնչացնել հրեաներին. Ո՞րն է Իրանի լուծումը իսրայելցիների համար. 6 կարևոր կետ
(last modified Thu, 03 Oct 2024 13:40:50 GMT )
Հոկտեմբեր 03, 2024 17:10 Asia/Tehran
  • Արդյո՞ք Իրանը ձգտում է ոչնչացնել հրեաներին. Ո՞րն է Իրանի լուծումը իսրայելցիների համար. 6 կարևոր կետ

Pars Today-Պաղեստինի հարցում Իրանի մոտեցումը միշտ եղել է բռնության և անմեղների սպանության մերժումը:

Ստացված գրություն- Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանը ջանում է ոչնչացնել հրեաներին և սիոնիստներին,կամ որն է Իրանի լուծումը իսրայելցիների համար, պետք է իմանալ մի քանի պարզ կետ, որպեսզի չհայտնվենք այն քարոզչության մեջ,որը ձևավորում է այս հարցը։ 

Pars Today-ի այս հոդվածում անդրադարձել ենք  այդ հիմնական կետերին։

1. Հուդայականության և սիոնիզմի տարբերակում

Որպես հազարամյա արմատներ ունեցող կրոն՝ հուդայականությունը միշտ հարգված է եղել իրանցիների ազգային և կրոնական գաղափարում: Իրանը հրեաների համար ապաստան է եղել պատմության ընթացքում՝ սկսած Կյուրոս Մեծի ժամանակներից, ով հրեաներին ազատել է բաբելոնյան գերությունից,  մինչև այժմ, երբ Իրանում հրեական համայնքը շարունակում է ապրել և կատարել իր ծեսերը  և ունի պատգամավոր խորհրդարանում։ Բայց սիոնիզմը՝ որպես ժամանակակից քաղաքական գաղափարախոսություն, որը հիմնված է Պաղեստինում հրեական պետության ստեղծման վրա, Իրանի տեսանկյունից բոլորովին այլ բնույթ ունի։ Սիոնիզմի նկատմամբ Իրանի քննադատությունը ոչ թե հրեաների հանդեպ ատելության , այլ պաղեստինյան ժողովրդի իրավունքների օկուպացիայի և ճնշման պատճառով է։  Իհարկե, ինչպես որ Իրանը չի ձգտում ոչնչացնել և սպանել հրեաներին, ոչ մի գործ  չունի նաև վտանգավոր մտածողություն համարվող սիոնիզմի հետ, այնքան ժամանակ, քանի դեռ այն բռնություն ու ճնշում չի առաջացրել, թեև իր պարտքն է համարում աշխարհին իրազեկել նման ռասիստական, ճնշող ու շահագործող մտածողության մասին։

Եվրոպայի հրեաներին նավով Պաղեստին տեղափոխելու պատմական պատկեր, 1947 թ

 

Հակասիոնիստ հրեաների լուսանկարը իսրայելական կեղծ ռեժիմի դրոշը այրելիս

2. Հրեաների ընդունումը որպես տարածաշրջանի պատմամշակութային հյուսվածքի մաս

Իրանը բազմիցս հայտարարել է, որ խնդիր չունի  որպես ազգ կամ կրոն համարվող հրեաների հետ։ Իրականում այս մարդասիրական մոտեցումը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բոլոր մարդիկ, անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից, ունեն հիմնարար իրավունքներ: Այս տեսանկյունից Իրանը հրեաներին համարում է աշխարհի ու տարածաշրջանի պատմության ու մշակույթի մի մասը, այլ ոչ թե իր թշնամին։


Հրեական համայնքն Իրանում

 

Հրեաների կրոնական արարողությունն Իրանում

 

3. Իրանի լուծումն է՝ ներգաղթյալ հրեաների վերադարձ և պաղեստինցիների շրջանում հանրաքվեի անցկացում

Պաղեստինյան ճգնաժամը լուծելու Իրանի հիմնական գաղափարը հիմնված է երկու ռացիոնալ և ժողովրդավարական հիմքերի վրա։  Նախ՝ Իսրայելի կեղծ կառավարության լուծարումն է, և  Եվրոպայից, Ամերիկայից և այլ երկրներից ներգաղթած  հրեաների վերադարձը իրենց հայրենի հողեր, որտեղից նրանք 1917 թվականից եկել են Պաղեստին։Այս առաջարկը հիմնված է մի կանոնի վրա, որը հարգում է բոլոր ազգերի «վերադարձի իրավունքը» , այսինքն՝ հրեական կրոնի հետևորդ գերմանացու վերադարձը Գերմանիա և հրեական կրոնի հետևորդ հունգարացու վերադարձը իր երկիր՝ Հունգարիա, և այսպես շարունակ։ Երկրորդ՝ Պաղեստինի իսկական բնակիչների շրջանում ազատ հանրաքվե  անցկացնել, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ապրել են պաղեստինյան հողում մինչև օկուպացումը և այժմ կամ Պաղեստինում են, կամ գաղթել են իսրայելցիների ճնշումների պատճառով՝ անկախ իրենց կրոնից և էթնիկ պատկանելությունից մասնկացեն հանրաքվեի, որպեսզի Պաղեստինի բնիկ ժողովուրդ ինքը կարողանա որոշել իր ճակատագիրը։ Այս առաջարկը և՛ ժողովրդավարական, և՛ արդարամետ ուղղվածություն ունի։


Սիոնիստ զինվորների կողմից պաղեստինցի կանանց  ձերբակալությունը

 

4. Միջազգային իրավունքի և գլոբալ արդարադատության շեշտադրում

Իրանը հավատարիմ է միջազգային իրավունքին և համաշխարհային արդարադատությանը։ Պաղեստինի հարցում Իրանի քաղաքականությունը հիմնված է այն սկզբունքների վրա, որոնք ընդգծված են նաև միջազգային օրենքներում և կոնվենցիաներում։ Այդ թվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սա նշանակում է ընդդիմանալ օկուպացիային և այլոց իրավունքների ոտնահարմանը։ Ընդգծելով արդարության սկզբունքը՝ Իրանը համոզված է, որ հրեաներն ու պաղեստինցիները, որպես երկու պատմական ժողովուրդներ, պետք է ապրեն միջազգային իրավունքի և համաշխարհային արդարադատության շրջանակներում։

5. Բռնության ժխտում և մարդասիրական լուծումների շեշտադրումը

Պաղեստինի հարցում Իրանի մոտեցումը միշտ եղել է բռնության  ու անմեղների սպանության  ժխտումը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ այս ճգնաժամի լուծումը ձեռք է բերվելու ոչ թե պատերազմով ու արյունահեղությամբ, այլ երկխոսության և ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Հանրաքվե անցկացնելու Իրանի առաջարկը հստակ ցույց է տալիս այս մոտեցումը․- Հակամարտության կարգավորման խաղաղ և մարդասիրական ուղիների  շեշտադրումը։

Ավերված շենքեր Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով

6. Գաղութատիրության ժխտման ընդգծումը

Իրանը և Դիմադրությունը կռվում են Իսրայելի դեմ, քանի որ սիոնիզմը, որպես գաղութատիրական նախագիծ, Պաղեստինի օկուպացիայի և Իսրայելի ստեղծման միջոցով ներխուժել է Արևմտյան Ասիայի տարածաշրջան: Այս ագրեսիան ոչ միայն վնաս է հասցրել պաղեստինցիների իրավունքներին ու  տարածքներին, այլև Իսրայելի երկարաժամկետ ծրագրի մի մասն է, այդ ռեժիմի պնդմամբ՝ իր ազդեցությունն ընդլայնելու և տարածաշրջանում այլ  տարածքներ գրավելու համար։  Իսրայելի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունն ու սպառնալիքները հարևան երկրների դեմ վտանգի են ենթարկել Արևմտյան Ասիայի անվտանգությունն ու կայունությունը և անհրաժեշտ է դարձել այդ ագրեսիայի դեմ դիմադրությունը:

Ի վերջո, Իրանը, մարդակենտրոն մոտեցմամբ, պաղեստինյան ճգնաժամի լուծումն է  ներգաղթյալ հրեաների վերադարձն  իրենց երկրներ և Պաղեստինի իսկական բնակիչների շրջանում հանրաքվեի անցկացում։  Լուծում, որը ոչ միայն քաղաքական մակարդակում է, այլ նաև բարոյական և փիլիսոփայական, որը հիմնված է արդարության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա, և, բնականաբար, եթե ինչ-որ մեկը երկխոսության և քաղաքակիրթ մարդկային կանոններ կիրառելու փոխարեն զենք ու բռնություն է կիրառում , նա կստանա համարժեք պատասխան։