«Փորձիր լինել գեղեցիկ ու վախեցած»․ CNN-ի լրագրող Կլարիսա Ուորդի կեղծիքի բացահայտումը
https://parstoday.ir/hy/news/world-i226950-Փորձիր_լինել_գեղեցիկ_ու_վախեցած_cnn_ի_լրագրող_Կլարիսա_Ուորդի_կեղծիքի_բացահայտումը
Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ Սիրիայի Սիդնայա բանտի վերաբերյալ տեսանյութերի մեծ մասը պատրաստվել է արհեստական բանականության օգնությամբ և տեղադրվել սոցցանցերում, այդ թվում՝ TikTok-ում։
(last modified 2026-05-16T06:55:25+00:00 )
Դեկտեմբեր 15, 2024 06:20 Asia/Tehran
  • «Փորձիր լինել գեղեցիկ ու վախեցած»․ CNN-ի լրագրող Կլարիսա Ուորդի կեղծիքի բացահայտումը

Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ Սիրիայի Սիդնայա բանտի վերաբերյալ տեսանյութերի մեծ մասը պատրաստվել է արհեստական բանականության օգնությամբ և տեղադրվել սոցցանցերում, այդ թվում՝ TikTok-ում։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Jame Jam թերթը մի հոդվածում անդրադարձել է այս կապակցությամբ CNN-ի գործողություններին։
Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ հոդվածից։
CNN-ը օրերս հրապարակեց տեսանյութ, որում գործակալության լրագրողն ու  օպերատորը գնացել են Սիդնայա բանտ և անգամ մտել ներս ու ազատ արձակել բանտարկյալներից մեկին։ Սակայն տեսանյութն այնքան բացահայտ կեղծ է թվում, որ այդ մասին խոսել են անգամ մեդիագրագիտության ոլորտի մասնագետները։ 
Ցավալի է, սակայն, որ իրանական մի շարք ԶԼՄ-ներ նույնպես, շարունակում են ակտիվորեն տարածել այս տեսանյութը։ 
Եվ սա առաջին անգամը չէ, որ հանրության մոտ վստահություն վայելող լրատվամիջոցը հրապարակում է ամբողջովին կեղծ տեսանյութ։ 
CNN-ը նման տեսանյութեր հրապարակել է նաև նախկինում։ Եվ այսօր արդեն Կլարիսա Ուորդի անունն ասոցացվում է լրատվամիջոցի կեղծիքի հետ։ 
Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող այս տեսանյութում, որում լրագրողը Սիդնայա բանտից  ազատ է արձակում բանտարկյալին, կան մեծ թվով կոպիտ սխալներ, սակայն CNN-նն ապացուցել է որ որևէ ջանք չի խնայում կեղծ տեղեկատվություն տարածելու համար։
Գործակալության խմբագիրներից մեկն ամիսներ առաջ խոստովանեց, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ, հիվանդանոցի պատին փակցված շաբաթվա օրերի օրացույցը հեռուստադիտողներին ներկայացվել է որպես ՀԱՄԱՍ-ի անդամների անունների ցանկ։ 

Ձևացրու, թե վախեցած ես 

CNN-ի կողմից կեղծ լուրերի հրապարակումը երկար պատմություն ունի։ Տեսանյութերից մեկը նորից կապված է Կլարիսա Ուորդի հետ և վերաբերվում է Գազա Սիոնիստական ռեժիմի ներխուժմանը։ Տեսանյութին, որը նկարահանվել է օկուպացված տարածքների ու Գազայի սահմանի մոտ, կցված է  ձայնային ֆայլ, որում ինչ որ մեկը լրագորղներին հրահանգում է ձևացնել, որ պատսպարվում են հրթիռներից։
Ձայնն ասում է․ «Շուրջդ նայիր այնպես, կարծես վտանգի մեջ ես։ Փորձիր գեղեցիկ ու վախեցած տեսք ընդունել»։ 
Իհարկե, CNN-ն արձագանքեց այս ակնհայտ սկանդալին` հայտարարելով, որ ձայնագրությունը հետո է կցվել պատկերին, սակայն փաստերը ստուգող շատ կայքեր գրեցին, որ տեսանյութը կեղծ  է։ 

 

Մրցակցություն՝ կեղծիքի համար 

Այս օրերին սոցցանցերում տեղեկատվական մթնոլորտն այնպիսին է, որ առանց չափազանցության կարելի է ասել, որ ճշմարտությունը պաշտպնելու համար մեծ քաջոթյուն է պետք։ 
Եթե դուք փորձեք փաստարկերներ ներկայացնել ու ապացուցել, որ Սիդնայա բանտի վերաբերյալ հրապարակված տեսանյութը կեղծ է, ձեզ, անկասկած, կմեղադրեն հանցագործություններին մեղսակից լինելու մեջ։ Բայց պարզ է, որ «Ազատություն Սիդնայա բանտից»  տեսանյութի մեծ մասը եկղծիք է։ 
Վերջին օրերին համացանցում տարածվել; են կադրեր «Վիետնամի պատերազմի թանգարանից», «Սիդիանայի բանտի սև անցքերը» վերնագրով, և, իհարկե, լրատվական ալիքները և նույնիսկ պաշտոնական լրատվական գործակալությունները լայնորեն հրապարակում են այն։ 

 

Ինֆլյուենսերները հարձակվում են

Թեև մենք արդեն գիտենք, որ երբ տեսանյութում լսում ենք Կլարիսա Ուորդի անունը, պետք է թերահավատորեն վերաբերվենք ներկայացված տեղեկատվության ճշմարտացիությանը, սակայն վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ լրագորղների փոպարեն լուրերը հաղորդելու պատասխանատվությունը ստանձնել են ինֆլյուենսերները։
Լրատվամիջոցներում հրապարակվող կեղծ լուրերի զգալի մասը կապված է սոցիալական ցանցերում այդ անձանց գործունեության հետ, և սա այն է, ինչի մասին մեդիա փորձագետները վաղուց զգուշացնում էին։

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության մեծ մասը վերաբերվում է սոցիալական ցանցերում այս մարդկանց գործունեությանը։ Այս խնդրին մեդիափորաձեգտները վաղուց են անդրադարձել։ 
Երբ լրատվամիջոցեը տարբեր պատճառներով կորցնում է իր հեղինակությունը, այդ պարտականությունը ստանձնում են ինֆլյուենսերները։ 

Իսկ համացանցի օգտատերերի մեդիագրագիտության մակարդըկը շատ ցածր է ճշմարտությունը կեղծիքից տարբերելու համար։ Պետք է հաշվի առնել նաև, որ այդ մարդիկ այսօր ունեն այնպիսի հզոր գործիք, ինչպիսին է արհեստական բանականությունը։ 

Որպես օրինակ՝ «Իրավիճակը Սիդնայա բանտում» վերնագրով տեսանյութերի մեծ մասը ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ ու տեղադրվել սոցցանցերում։ Հետաքրքիր է, որ կեղծ տեսանյութերը երբեմն ունեցել են մինչև 9 միլիոն դիտում, սակայն դրանց իսկությունը հերքող փաստերը՝ 100 հազար։