Փեզեշքյան. Միակողմանիության դարաշրջանն ավարտվել է / Դա Սիլվա. Թրամփի սխալների համար վճարելու են ամերիկացիները
https://parstoday.ir/hy/news/world-i237110-Փեզեշքյան._Միակողմանիության_դարաշրջանն_ավարտվել_է_Դա_Սիլվա._Թրամփի_սխալների_համար_վճարելու_են_ամերիկացիները
ԻԻՀ նախագահն ասել է. «Մենք կկարողանանք մեր երկրները տանել աճի և առաջընթացի ուղղությամբ, առանց միակողմանի քաղաքականություն վարող երկրների և դրանցից կախվածության»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2025 06:55 Asia/Tehran
  •  Փեզեշքյան. Միակողմանիության դարաշրջանն ավարտվել է / Դա Սիլվա. Թրամփի սխալների համար վճարելու են ամերիկացիները

ԻԻՀ նախագահն ասել է. «Մենք կկարողանանք մեր երկրները տանել աճի և առաջընթացի ուղղությամբ, առանց միակողմանի քաղաքականություն վարող երկրների և դրանցից կախվածության»։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ հանդիպման ժամանակ, Մասուդ Փեզեշքյանն ասել է. «Իրանի և Ռուսաստանի նման անկախ երկրների միջև հաջող համագործակցության մոդելը կապացուցի, որ աշխարհում միակողմանիության դարաշրջանն ավարտվել է, և մենք կկարողանանք մեր երկրները տանել աճի և առաջընթացի ուղղությամբ, առանց միակողմանի քաղաքականություն վարող երկրների և դրանցից կախվածության»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԻԻՀ նախագահը գոհունակություն   է հայտնել տրանսպորտի, էներգետիկայի և էլեկտրակայանների ոլորտներում երկկողմ համաձայնագրերի իրականացման գործում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության գործընթացի և   պաշտոնյաների ջանքերի կապակցությամբ։

Նա նշել է. «Իրանն իր օրակարգում ներառել է երկու երկրների միջև համաձայնագրերի իրականացումը, և համագործակցության համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Թեհրան-Մոսկվա համագործակցության և երկկողմ համաձայնագրերի իրականացման ճանապարհին որևէ խոչընդոտ չկա»։

Ամերիկացի սենատոր. Գազայի պատերազմը ցեղասպանություն է

Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնի Սանդերսը, շարունակելով քննադատել Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը, նշել է, որ Գազայի դեմ պատերազմը ցեղասպանություն է, և որ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետը տարածաշրջանում էթնիկ զտումների քաղաքականություն է որդեգրել։

Դա Սիլվա. Թրամփի սխալների համար վճարելու են ամերիկացիները

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, խստորեն քննադատելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ասել է․ «Նա կարող է լինել Միացյալ Նահանգների նախագահը, բայց ոչ աշխարհի կայսրը»:

 BBC-ին տված հարցազրույցում դա Սիլվան անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից նախկինում Բրազիլիայից ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ սուրճի և մսի վրա սահմանված 50 տոկոս մաքսատուրքերին, նշելով, որ դա զուտ  քաղաքական  է․  հավելել է․ «Թրամփի սխալների համար վճարելու են ամերիկացիները»:

Իսպանիան սպառնում է բոյկոտել 2026 թվականի Աշխարհի առաջնությունը, եթե Իսրայելը մասնակցի

  2018  թվականի  հունիսից Իսպանիայում իշխող «Սոցիալիստական աշխատավորական կուսակցության» խոսնակ Փեթսի Լոպեսը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը կարող է քվեարկել մրցույթի բոյկոտի օգտին, եթե Իսրայելի հավաքականը մասնակցի Աշխարհի առաջնությանը։ Նա ասել է, որ վերջնական որոշումը կկայացվի համապատասխան ժամանակին և Իսրայելի հավաքականի դեմ ձեռնարկված գործողությունների հիման վրա։

Բրիտանացիները բողոքում են Թրամփի այցի դեմ

Մեծ Բրիտանիայում հազարավոր ցուցարարներ բողոքում են  երկրորդ պետական այցով երկրում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։

Չորեքշաբթի օրը ցուցարարները երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով բողոքելով Թրամփի այցի դեմ: Տարբեր ազգությունների և սոցիալական խավերի ցուցարարները կրել են պաստառներ  և վանկարկել  կարգախոսներ՝ Թրամփին բնութագրելով որպես ռասիստ, պառակտիչ և ավտորիտար առաջնորդ և ընդգծելով, որ նա տեղ չունի Մեծ Բրիտանիայում: