Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է 9.449 մարդ. ՄԱԿ
Ուկրաինայի արևելքում հակամարտության ընթացքում (2014 թվականի ապրիլից սկսած) զոհվել է 9.449 մարդ, 21.643 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ТАСС-ը:
Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նիստին:
Նրա խոսքով՝ կրկին առկա է հակամարտության սրման մեծ վտանգ:
«Հակամարտությունը կրկին անցնում է էսկալացիայի փուլ։ Մայիսի 15-ից քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված բոլոր զոհերի կեսը մահացել են ականանետներով և հաուբիցներով գնդակոծման հետևանքով: Դրանք զինատեսակներ են, որոնց օգտագործումը հակամարտության գոտում արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ընդգծել է նա:
http://shabat.am/
29/6/2016