Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է 9.449 մարդ. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i23983-Ուկրաինայի_արևելքում_հակամարտության_սկսվելուց_ի_վեր_զոհվել_է_9.449_մարդ._ՄԱԿ
Ուկրաինայի արևելքում հակամարտության ընթացքում (2014 թվականի ապրիլից սկսած) զոհվել է 9.449 մարդ, 21.643 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ТАСС-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 11:36 Asia/Tehran
  • Ուկրաինայի արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է 9.449 մարդ. ՄԱԿ

Ուկրաինայի արևելքում հակամարտության ընթացքում (2014 թվականի ապրիլից սկսած) զոհվել է 9.449 մարդ, 21.643 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ТАСС-ը:

Այդ մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նիստին:

Նրա խոսքով՝ կրկին առկա է հակամարտության սրման մեծ վտանգ:

«Հակամարտությունը կրկին անցնում է էսկալացիայի փուլ։ Մայիսի 15-ից քաղաքացիական բնակչության շրջանում գրանցված բոլոր զոհերի կեսը մահացել են ականանետներով և հաուբիցներով գնդակոծման հետևանքով: Դրանք զինատեսակներ են, որոնց օգտագործումը հակամարտության գոտում արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ընդգծել է նա:

http://shabat.am/

29/6/2016