ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ստացել Իրանի մի շարք միջուկային օբյեկտների. Գրոսի
Դեկտեմբեր 02, 2025 17:19 Asia/Tehran
Գրոսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նախկինի պես գտնվում են Իրանում։
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն առայժմ հասանելիություն չեն ստացել Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական խոշոր միջուկային օբյեկտներին, որոնք վնասվել էին հունիսյան հարվածների հետևանքով: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում։
Գրոսին հստակեցրել է, որ Իրանում նախկինի պես կան ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներ։ Նրա խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտների վրա հունիսյան հարձակումներից հետո ստուգումներն ընդհատվել են։
Պիտակ