Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և մատակարարման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i246158-Ադրբեջանն_ու_ԱՄՆ_ն_շրջանակային_փաստաթուղթ_են_ստորագրել_հազվագյուտ_հողային_մետաղների_արդյունահանման_և_մատակարարման_մասին
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և մատակարարման մասին:
(last modified 2026-06-02T15:52:20+00:00 )
Հունիս 02, 2026 19:09 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և մատակարարման մասին

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և մատակարարման մասին:

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կնքել են «Կրիտիկական նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման ու վերամշակման ժամանակ մատակարարումների ապահովում» անվանմամբ շրջանակային համաձայնագիրը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, ամերիկյան կողմից՝ տնտեսության, էներգետիկայի և բիզնեսի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քալեբ Օրը։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում, որն իր աշխատանքներն սկսել է հունիսի 1-ին։