FT հարցում․ Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ Թրամփի պատերազմը Իրանի դեմ ձախողված է և չափազանց թանկ
https://parstoday.ir/hy/news/world-i247436-ft_հարցում_Ամերիկացիների_մեծամասնությունը_կարծում_է_որ_Թրամփի_պատերազմը_Իրանի_դեմ_ձախողված_է_և_չափազանց_թանկ
ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ Դոնալդ Թրամփի ռազմական արշավն ընդդեմ Իրանի չի արդարացրել կատարված ծախսերը և չի բերել համապատասխան արդյունքների, համաձայն Financial Times-ի պատվերով Focaldata ընկերության անցկացրած հարցման արդյունքների։
(last modified 2026-07-06T09:06:30+00:00 )
Հուլիս 06, 2026 10:49 Asia/Tehran
  • FT հարցում․ Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ Թրամփի պատերազմը Իրանի դեմ ձախողված է և չափազանց թանկ

ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ Դոնալդ Թրամփի ռազմական արշավն ընդդեմ Իրանի չի արդարացրել կատարված ծախսերը և չի բերել համապատասխան արդյունքների, համաձայն Financial Times-ի պատվերով Focaldata ընկերության անցկացրած հարցման արդյունքների։

Հարցման տվյալներով, գրանցված ամերիկացի ընտրողների 68%-ը հայտարարել է, որ հակամարտության վրա կատարված ծախսերը հիմնավորված չեն եղել ձեռք բերված նպատակների տեսանկյունից։

Բացի այդ, հարցվածների  54%-ը կարծում է, որ ռազմական գործողությունները վատթարացրել են ԱՄՆ-ի դիրքերը Իրանի հետ հարաբերություններում ։

Հարցման առանձին բաժինը նվիրված էր ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթություններին․ հարցվածների 53%-ը կողմ է արտահայտվել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պահպանելուն, մինչդեռ 23%-ը աջակցել է դաշինքից դուրս գալու գաղափարին։